Մեխ-տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխ-տուն (钉子户), նորաբանություն է, փոխառված է չինարենից և նշանակում է ոչ ներդաշնակ կառույց, որ կարող է տեղակայվել անբարենպաստ վայրում (օրինակ՝ բազմաբնակարանային նոր շենքերի շարքում)՝ հենվելով ճանապարհների կամ այլ ենթակառուցվածքների վրա։ ԱՄՆ-ում նման կառույցները կոչվում են «Holdout»: Որպես կանոն՝ մեխ-տունը երբևէ եղել է ավանի կամ թաղամասի մի հատված, որը քանդել են։ Երբեմն՝ նոր թաղամասերի կամ ճանապարհների կառուցման ժամանակ, որոշ բնակիչներ սկզբունքորեն հրաժարվում են լքել իրենց տները, ինչի արդյունքում նրանց շենքերը պահպանվում են, սակայն խստորեն տարբերվում նոր շենքերի ճարտարապետական ոճից։ Որպես զանգվածային երևույթներ՝ մեխից տները հայտնվել են Չինաստանում խոշոր քաղաքների քաոսային զարգացմանը զուգընթաց։ Նմանատիպ անբարենպաստ շենքերի կարելի է հանդիպել նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում։ Հայտնի դեպքերից մեկը պատահել է ճապոնական մի ընտանիքի հետ, որը սկզբունքորեն հրաժարվում էր լքել իր տունը, ինչի տեղում պետք է կառուցվեր օդանավակայան։ Արդյունքում տունը հայտնվեց թռիչքուղիների արանքում[1]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինաստանում նկարների պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Քեմերոնին China Film Group Corporation-ը «Ավատար» ֆիլմի թողարկումից հետո այն արգելել է Չինաստանում այն պատճառով, որ չինական հասարակությունը սկսեց ֆիլմի սյուժեն զուգորդել բարդացող այն խնդրի հետ, երբ խոշոր շինարարական կազմակերպությունները չնչին փոխհատուցման դիմաց բնակիչներին զանգվածաբար վռնդում էին թաղամասերից[3]։ Ըստ Los Angeles Times թերթի՝ Չինաստանի կառավարությունը մտավախություն ուներ, որ դա կհանգեցնի երկրում մեխ-տների քանակի աճի [4]։
  • Ըստ «Մարտկոցներ չեն առաջարկվում» ֆիլմի սյուժեի ֆիլմի ավարտին տարեց զույգը պայքարում է իր տանը ապրելու իրավունքի համար, ինչը սեփականատիրոջն ստիպում է իր համալիրը կառուցել տան շուրջը։
  • Mirage Games ստուդիայի կողմից ստեղծվեց The Big Battle անունով առցանց ֆլեշ-խաղ. Nail House Versus Demolition Team, որտեղ խաղացողը չպետք է թույլ տա շենքի քանդվելը և մարտնչում է խոշոր համալիրի դեմ։ Խաղը շատ արագ հանրաճանաչ դարձավ Չինաստանում[5][6]։
  • «Հերբին կրկին շարժման մեջ է» ֆիլմի սյուժեն (1974) արտացոլում է միլիարդատեր պարոն Հոկկի դեմ դիմակայությունը, ով ցանկություն էր հայտնել ավերված շրջանի տեղում կառուցել 133 հարկանի շենք և բնակելի տուն, իսկ Հերբին կտրականապես հրաժարվում էր լքել իր տունը։
  • «Դեպի վեր» մուլտֆիլմում գլխավոր հերոս Կառլը, փորձելով կործանումից փրկել իր տունը, այն կապում է օդապարիկից, և հետը թռչում է նաև ինքը։
  • «Բուռլեսկ» ֆիլմում նեո-բուռլեսկ ակումբի տիրուհին պայքարում է կառուցողի դեմ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nail households in Japan delay Narita Airport construction more than ten years»։ CCTV։ 4 April 2007։ Վերցված է 13 November 2007 
  2. Ив Жерем. A Marmac Guide to San Antonio (2001) стр. 246—247 ISBN 9781455608546
  3. «"Avatar" a eulogy for China's "nail houses"»։ CCTV։ 14 January 2010 
  4. Tartaglione Nancy (19 January 2010)։ «China Film Group Pulling 'Avatar' From 2-D Screens Earlier Than Expected»։ Hollywood.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-25-ին 
  5. «Chinese hooked on ‘nail house’ forced relocation game»։ The Guardian, Beijing։ 18 September 2010 
  6. «Plight of China's 'nail houses' reflected in online game»։ The Independent (UK)։ 21 September 2010