Jump to content

Մելֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելֆի
Melfi
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԲազիլիկատա
ԳավառՊոտենցա
ՀամայնքՊոտենցա
Մակերես206,23 կմ²
ԲԾՄ513 մետր
Բնակչություն17 092 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0972
Փոստային դասիչ85025
Ավտոմոբիլային կոդPZ
Պաշտոնական կայքcomune.melfi.pz.it
Մելֆի (Իտալիա)##
Մելֆի (Իտալիա)
Մելֆի (Բազիլիկատա)##
Մելֆի (Բազիլիկատա)
Նորմանական ամրոցը Մելֆիում

Մելֆի (իտալ.՝ Melfi), համայնք Իտալիայում, որը տեղակայված է Բազիլիկատա մարզում՝ Պոտենցա գավառում[2], Մոնտե-Վուլտուրա հրաբխի ստորոտին, 531 մետր բարձրության վրա։

Քաղաքը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմի ժամանակաշրջանում։ Նորմանդացիները՝ Գվիսկարի ղեկավարությամբ ետ են նվաճել բյուզանդացիներից և դարձրել Ապոuլիա դքսության մայրաքաղաք։ Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը այստեղ է կառուցել իր ամենասիրելի ամրոցը, որտեղ էլ ընդունել են Մելֆական սահմանադրությունը։

Շտաուֆեններից հետո քաղաքը կորցրել է իր քաղաքական նշանակությունը։ Այն կառավարել են Կարաչոլո ընտանիքը, Ֆիլիբեր դե Շալոնը, Դորիան և Սիցիլական Բուբոնները։ Հին կառուցապատումը հիմնականում ավերվել է երկրաշարժերի պատճառով (ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 1851 թվականին)։ Պահպանվել են Շտաուֆենների ամրոցը և ռոմանական մայր տաճարը (XII—XIII դդ)։

Քաղաքի բնակչությունը կազմում է 17138 մարդ՝ 2004 թվականի տվյալներով, իսկ բնակչության խտությունը՝ 79 մարդ/կմ2։ Զբաղեցնում է 205.15 կմ2 տարածք։ Փոստային ինդեքսը 85025 է։ Հեռախոսի կոդը՝ 0972:

Բնակավայրի հովանավորը համարվում է սբ. Ալեքսանդրը։ Քաղաքի տոնը ամեն տարի նշվում է փետրվարի 9-ին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Potenza». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելֆի» հոդվածին։