Մելիք Գոչունյան
Արտաքին տեսք
Մելիք Գոչունյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1943 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | հրապարակախոս և խմբագիր |
Մելիք Սարգսի Գոչունյան (1908, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1943), հայ հրապարակախոս, խմբագիր։ Սարգիս Գոչունյանի որդին։
Ծնվել է Կ. Պոլսում։ Ստացել է իրավաբանական բարձրագույն կրթություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին և պատերազմի ընթացքում եղել է Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագիրներից։ Մամուլում տպագրել է հրապարակախոսական մի շարք հոդվածներ[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 251.