Մելինդա Նադյ Աբոնի
Մելինդա Նադյ Աբոնի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1968[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Բեչեյ, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Երկեր | Աղավնիները թռչում են |
Մասնագիտություն | երաժիշտ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | masterplanet.ch |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մելինդա Նադյ Աբոնի (հունիսի 22, 1968[1][2], Բեչեյ, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հունգարացի–շվեյցարացի գրող, երաժիշտ և արվեստագետ։ 2010 թ. արժանացել է Գերմանական և Շվեյցարական գրական մրցանակներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերբիայի Բեչեյ գավառում ծնված Մելինդա Նադյ Աբոնին հինգ տարեկանում նախկին Հարավսլավիայից տեղափոխվել է Շվեյցարիա։ Նադյ Աբոնիի ընտանիքը պատկանում էր Հարավսլավիայի հունգարական փոքրամասնությանը։ 1973 թ.` ծնողների հետ գերմանալեզու Շվեյցարիա ժամանելուց հետո, Նադյ Աբոնին իր նոր միջավայրի լեզվին` գերմաներենին, տիրապետեց շատ ավելի արագ, քան ծնողները, որոնց համար հաճախ ստիպված էր թարգմանել[3]։ 1997 թ. ավարտեց ուսումը Ցյուրիխի համալսարանում՝ ստանալով լիցենցիատի աստիճան։ Մինչ այդ նա ստացել էր շվեյցարական քաղաքացիություն և բավականին երկար ժամանակ բնակվում էր Ցյուրիխում։ Իր մասին գրողն ասում է. «Ես հունգարացի սերբ եմ, ով ապրում է Շվեյցարիայում, և ես սիրում եմ գերմաներենն այնպես, ինչպես հունգարերենը»։
Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես գրական տեքստերի հեղինակ՝ նա մասնակցել է 2004 թ. Կլագենֆուրտում կայացած Ingeborg-Bachmann մրցույթին։ Նա հանդես է գալիս որպես մեներգչուհի, ինչպես նաև ռեփեր Jurczok 1001–ի հետ՝ որպես ջութակահարուհի և երգչուհի[4]։ Հաճախ ներկայացնում է գեղարվեստական տեքստեր երաժշտության հետ համատեղ։ Մելինդա Նադյ Աբոնին Շվեյցարիայի գրողների միության անդամ է։ Նա բազմիցս ելույթ է ունեցել որպես կատարողական արտիստ (Բեռլինի միջազգային գրական փառատոն, Լոյկերբադի միջազգային գրական փառատոն, Լյուցեռնի La Fourmi թատրոն)։ Նադյ Աբոնին գրական ամսագրերում բազմաթիվ հոդվածների հեղինակ է (ի թիվս այլոց՝ drehpunkt bei Lenos), պատրաստել է ձեռագրեր, արդյունաբերական նմուշներ, ինչպես նաև ժողովածուներ։ 2010 թ. լույս տեսավ նրա «Աղավնիները թռչում են» վեպը, որը պարունակում է ինքնակենսագրական տարրեր։ 2010 թ. վեպը արժանացել է Գերմանական գրական մրցանակի[4]։ Առաջին անգամ էր, որ Գերմանական գրական մրցանակը շնորհվում էր շվեյցարացի հեղինակի։ Աբոնին նույն թվականին արժանացավ նաև Շվեյցարական գրական մրցանակի[5]։
Աբոնի Նադյը՝ հայերենով[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին լույս տեսած «Աղավնիները թռչում են» վեպը «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է 2016 թ․ Գայանե Գինոյանի թարգմանությամբ։ Փետրվարի 16–ին Գերմաներենի ուսուցման կենտրոնում այն ներկայացվեց ընթերցողին։ Վեպը պատմում է Կոչիշ ընտանիքի մասին, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և հետագայում արտագաղթում է Ցյուրիխ։ Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավականին եկամտաբեր սրճարան աշխատեցնում։ Ընտանիքի դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ։ Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ։ Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ և զգացմունքային կերպով պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրումը։
Գրական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Der Mann ohne Hals und Canal Grande, In: Renate Nagel, Regula Walser (Hrsg.), Sprung auf die Plattform, Nagel & Kimche, Ցյուրիխ, 1998 թ.:
- Mensch über Mensch: Texte zu Bildern von Per Traasdahl, Kunstnetzwerk, Մյունխեն, 2001 թ.:
- Im Schaufenster im Frühling, Ammann, Ցյուրիխ, 2004 թ.:
- Tauben fliegen auf, Jung und Jung, Զալցբուրգ, 2010 թ.:
- Աղավնիները թռչում են, «Զանգակ» հրատարակչություն, 2016 թ.:
- Mond? Mond! Eine chorische Erzählung (բեմադր.՝ Լյուցեռնի թատրոն, 2006 թ.):
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցյուրիխի մշակութային մրցանակ (Kulturelle Auszeichnung des Kantons Zürich), 1998 թ.։
- «Աշխատանքային դրամաշնորհ» մշակույթի դաշնային գրասենյակի կողմից (Werkbeitrag des Bundesamtes für Kultur), 1998 թ.։
- Marianne und Curt Dienemann հիմնադրամի աշխատանքային տարի (Werkjahr der Marianne und Curt Dienemann-Stiftung), 1998 թ․։
- Անդամակցություն Բեռլինի գրական կոլոքվիում (Stipendium am Literarischen Colloquium Berlin), 2000 թ․։
- Cassinelli-Vogel հիմնադրամի աշխատանքային դրամաշնորհ (Werkbeitrag der Cassinelli-Vogel-Stiftung), 2001 թ․։
- Hermann-Ganz-ի մրցանակ (Hermann-Ganz-Preis), 2001 թ.։
- Ցյուրիխի ճանաչման պարգև (Anerkennungsgabe der Stadt Zürich), 2004 թ.։
- «Գրականության աշխատանքային տարին Ցյուրիխում» (Literatur-Werkjahr der Stadt Zürich), 2010 թ.։
- Շվեյցարական մշակութային հիմնադրամի դրամաշնորհ (Werkbeitrag der Schweizer Kulturstiftung Pro Helvetia), 2006 թ․։
- Գերմանական գրական մրցանակ (Deutscher Buchpreis), 2010 թ.։
- Շվեյցարական գրական մրցանակ (Schweizer Buchpreis), 2010 թ.։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Thomas Andre (5. Oktober 2010.)։ «Melinda Nadj Abonji: Ankommen in der Sprache»։ Hamburger Abendblatt
- ↑ 4,0 4,1 «Überraschung in Frankfurt – Melinda Nadj Abonji erhält Deutschen Buchpreis.»։ Süddeutsche Zeitung։ 5. Oktober 2010.
- ↑ ««Herausragendes literarisches Werk» – Schweizer Buchpreis an Melinda Nadj Abonji»։ Würdigung in der Neuen Zürcher Zeitung։ 14. November 2010.