Մելանի Չարթոֆֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանի Չարթոֆֆ
անգլ.՝ Melanie Chartoff
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1948(1948-12-15)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱդելֆի համալսարան և West Haven High School?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և գյուտարար
 Melanie Chartoff Վիքիպահեստում

Մելանի Չարթոֆֆ (անգլ․ Melanie Chartoff, 1948 դեկտեմբերի 15, Նյու-Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի Չարթոֆֆը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 15-ին Նյու Հեյվեն (նահանգ Կոննեկտիկուտ, ԱՄՆ)։ Նա ավարտել է Ուեսթ Հեյվենյան միջնակարգ դպրոցը և Ադելֆի համալսարանը, որտեղ արվեստի ոլորտում ստացել է բակալավրի աստիճան։

Նա հայտնի է դարձել իր կատակերգական «Հինգշաբթիներ (ռուս․ Пятницы )» սերիալում ABC-ում (1980-182), իսկ 1990-ական թվականներին նկարահանվել է «Պարկեր Լյուիսը չի կորչում (ռուս․ Паркер Льюис не теряется )» սիթքոմում Fox-ում։

1991 թվականին Չարթոֆֆը և նրա կոլեգա դերասան Մայքլ Բելլը (անգլռուս․) հորինել և արտոնագրել են Graway Rotating Drain, որը սարքավորում էր ջրի վերօգտագործման համար[2][3]։

2006 թվականին Սալլիի կերպարում խաղացել է «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում[4]։

Նա կրկնօրինակել է Դիդի Փիկլզի և Մինքու Տատիկի կերպարները «Ա՜խ այս երեխաները» և «Երեխաները մեծացան» մուլտիսերիալներում։

2013 թվականի հուլիսի 5-ից Մելանին ամուսնացած է հոգեբան Սթեն Ֆրիդմանի հետ[5]։

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ռուսերեն անվանումը Իրական անվանումը Դեր
1976 с Հաջորդ օրվա փնտրտուքներում Search for Tomorrow Բույժքույր Նենսի Քրեյք
1985 с Սենթ Էլվեր St. Elswhere Քեյտ Լարսոն
1986 с Սիրո նավակը The Love Boat Բեթթի Բել
1986 мс Ֆրեսնո Fresno Դեզիրի ԴեՄորնեյ
1988 с Գիտունիկը Wiseguy Լիլլա Ուորֆիլդ
1989 мс Մարիո սուպերեղբայրների Սուպեր Շոու The Super Mario Bros. Super Show! Թոնի Թայլեր
1990—2005 мс Ա՜խ, այս երեխաները Rugrats Դիդի Փիկլզ
1993 с Ամուսնացած է․․․ երեխաների հետ Married… with Children Փաստաբան Լորի Դայմոնդ
1994—1998 с Սայնֆելդ Seinfeld Ռոբին
1996—1998 с Գիտության հրաշքները Weird Science Մարշա Դոննելլի
1997—1998 мс Ջումանջի Jumanji Մորաքույր Նորա Շեփերդ
1998 мф Ցմփորիկներ The Rugrats Movie Դիդի Փիկլզ/ՄԻնքա
1998 с Էլլի Մաքբիլ Ally McBeal Ջոան Պուլ
2000 с Հրեշտակի հպում Touched by an Angel Քոննի Բուրգեր
2001 с Ռազմական իրավաբանական ծառայություն JAG Նահանգապետ Էնն Պիկ
2002 мс Զեթայի նախագիծ The Zeta Project Առաջատար գիտնական
2005 с Ոչ այդպիսին Unfabulous Առողջության ուսուցիչ
2006 с Հուսատատ տնտեսուհիները Desperate Housewives Սալլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Grayway Rotating Drain infosite Archived 2018-08-05 at the Wayback Machine.. Retrieved December 16, 2015.
  3. «Melanie Chartoff is also an inventor»։ Record-Journal։ 1992 թ․ սեպտեմբերի 28։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 2 
  4. Melanie Chartoff Internet Movie Database կայքում
  5. Marriage details, registry.theknot.com. Retrieved July 2, 2015.