Մելանի Գայդոս
Մելանի Գայդոս անգլ.՝ Melanie Gaydos | |
---|---|
Ծնվել է | 1990 |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Մելանի Գայդոս (անգլ.՝ Melanie Gaydos, 1990, ԱՄՆ), ամերիկացի մոդել, որը տառապում է էկտոդերմալ դիսպլազիա կոչվող հազվադեպ ժառանգական խանգարումով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականին։
Ծնված օրվանից տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, որն էապես ազդում է Մելանի կերպարի վրա[1]։ Էկտոդերմային դիսպլազիան անմիջապես ազդում է կնոջ մազերի, ատամների և եղունգների վրա։ Ինչպես պատմում է Գայդոսը, մարմնի վրա մազեր չունի, ունի միայն երեք ատամ` կաթնատամները (բոլոր նախորդ կաթնատամները ընկել են, նորերը չեն հայտնվել)։
Մանուկ հասակում Մելանին ծաղրուծանակի էին ենթարկում` շրջապատի զարմացած հայացքները ճնշում էին նրա հոգեկան աշխարհը։ 16 տարեկանում նա հասել է խորը դեպրեսիայի, բայց Գայդոսը կարողացել է այլ կերպ նայել աշխարհին, նրա արտաքինը չի խանգարել աղջկան երազել թոփ-մոդելի կարիերայի մասին, և նա իրականացրել է իր երազանքը։ Նրա մոդելի կարիերան սկսել է զարգանալ Նյու Յորքում։ Հաջողությանը նպաստել է Craigslist կայքը, որտեղ Մելանին գտել է այն լուսանկարիչներին, որոնք, իրենց հերթին, փնտրում էին մոդելներ, որոնց դիմագիծը տարբերվում է ստանդարտից։ Նա դարձել է շատ սիրված դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է նաև գերմանական Ռամշտայն խմբի Mein Herz Brennt տեսահոլովակում[2]։ Դրանից հետո ֆոտոմոդելն աշխատել է այնպիսի հայտնի լուսանկարիչների հետ, ինչպիսիք են` Քրիստիան Մարտին Վայսը (անգլ.՝ Christian Martin Weiss) և Սքոթ Իրվին (անգլ.՝ Scott Irvine):
Ապրում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, վարում է սովորական ապրելակերպ և չի կոմպլեքսավորվում իր արտաքինի պատճառով։
Մելանի Գայդոսի հիվանդությամբ տառապում է ամերիկացի դերասան Մայքլ Բերիմանը։