Մեթի Մինթ Համադի
Մեթի Մինթ Համադի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Այուն էլ-Ատրուս |
Քաղաքացիություն | Մավրիտանիա |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Մեթի Մինթ Համադի (արաբ․՝ ماتي منت حمدي, նոյեմբերի 21, 1967, Այուն էլ-Ատրուս), մավրիտանացի քաղաքական և պետական գործիչ։ 2014 թվականից զբաղեցնում է Նուակշոտի քաղաքապետի պաշտոնը։ 2011-2013 թվականներին աշխատել է աշխատանքի և կառավարման արդիականացման պետական ծառայության նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականին Այուն էլ-Ատրուսում, մեծացել է քաղաքականապես ակտիվ ընտանիքում։ Ավարտել է Նուակշոտի միջնակարգ դպրոցը։ Բակալավրի կոչում է ստացել 1986 թվականին։ Ուսումը շարունակել է Մավրիտանիայում և ուսումնասիրել է տնտեսագիտություն՝ 1988 թվականին ստանալով բակալավրի կոչում Նուակշոտի համալսարանից։ Մասնագիտացել է պետական տնտեսագիտության մեջ և 1990 թվականին ստացել մագիստրոսի կոչում[1]։
1991 թվականին սկսել է աշխատել Նուակշոտի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման բաժնում։ 1993 թվականին դարձել է հարկային տարիֆների բաժնի պետ, իսկ 1997 թվականին նշանակվել է արտաքին կապերի բաժնի պետ[2]։ 1999 թվականին դարձել է Հաշվեքննիչ պալատի աուդիտոր։ 2006 թվականին աշխատել է Առևտրի և արդյունաբերության նախարարությունում, ինչպես նաև՝ Կենտրոնական բանկում։ Երկու տարի աշխատել է նախարարությունում որպես մրցակցության, սպառողների իրավունքների պաշտպանության և խարդախության դեմ պայքարի գծով տնօրեն, այնուհետև 2007 թվականին դարձել է Մավրիտանիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության խորհրդի անդամ։ 2009 թվականին դարձել է SONIMEX-ի փոխտնօրեն[1]։ Հաջորդ տարի նշանակվել է ներդրումների խթանման հանձնակատար, կազմակերպում քաթարի և իրանցի ներդրողների հանդիպումը և առաջարկում իր աջակցությունը նրանց ներդրումային ծրագրերի իրականացման գործում[3]։
2011 թվականի մարտին նշանակվել է աշխատանքի և կառավարման արդիականացման պետական ծառայության նախարար։ 2011 թվականի օգոստոսին Մավրիտանիայի կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 21000-ից մինչև 30000 ուգիյ[4]։ Համադին նախարարական պաշտոն է զբաղեցրել մինչև 2013 թվականի դեկտեմբեր ամիսը[1]։
2014 թվականի փետրվարի 4-ին ընտրվել է Նուակշոտի քաղաքապետ՝ դառնալով քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը (բայց ոչ Մավրիտանիայի պատմության մեջ, Ֆաթիմաթու Աբդել Մալիկը եղել առաջին կին քաղաքապետը 2001 թվականին)։ Մեթի Մինթ Համադին հաղթել է «Թևասսուլ» իսլամիստական կուսակցության ներկայացուցիչ Մոհամեդ Ուլդ Էլհասենին։ «Իմ ընտրվելը գերազանց նշան էր մավրիտանացի կանանց համար», - ասել է նա[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա[5]։ Տիրապետում է արաբերենին և ֆրանսերենին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Maty Mint Hamady». Leaders Afrique (French). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 «Les CV des membres du nouveau gouvernement». BoolumbalOrg (French). 2009 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «La commissaire à la promotion des investissements reçoit une délégation d'investisseurs qataris et iranien». Pmd.fr (French). 2009 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Oudaa, Marouf (2011 թ․ օգոստոսի 23). «Mauritania Increases Minimum Wage by 43% After Talks, AMI Says». Bloomberg.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 5,0 5,1 Naudé, Pierre-François (2014 թ․ փետրվարի 5). «Mauritanie : Maty Mint Hamady, première femme maire de Nouakchott». Jeune Afrique. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.