Աուդիտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Պիրատսկի, բժիշկ և աուդիտոր, ով ընդգրկված էր բանակային զորքերում, 1859 թվական

Աուդիտոր (լատ.՝ auditor), անձ, որը զբաղվում է աուդիտով (հաշվապահական գրքերի, փաստաթղթերի և հաշվետվությունների վերստուգմամբ) և խորհրդատվական գործունեությամբ՝ կապված հաշվապահական հաշվառման հետ:

Նաև իրավաբանական ընկերություն է, որը զբաղվում է նման գործունեությամբ (աուդիտորական ընկերություն):

Ավելի վաղ Ռուսաստանում՝ կայսերական շրջանում, աուդիտորը կոչում էր զինված ուժերում և պետական այլ մարմիններում: Դալիի բացատրական բառարանը աուդիտորը սահմանում է որպես ռազմական ծառայող և իրավաբան, զինվորական դատավարության համար պաշտոնատար անձ, գրագիր և փաստաբան, կամ քարտուղար և դատախազ մեկ անձից, մոտավորապես համապատասխանում էին խորհրդային տարիներին զինված ուժերում հետաքննող սպային և զինվորական դատախազին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում և տարբեր նահանգներում աուդիտոր (auditor, auditeurs, авдитор) բառը ուներ տարբեր նշանակություն: Աուդիտորների ամենավաղ հիշատակումներից մեկը 1299 թվականի Լոնդոնի Սիթիի կորպորացիայի հաշիվների աուդիտորի վկայագիրն է[1]:

Աուդիտորի գործունեություն տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորը կարող է զբաղվել գործունեության հետևյալ տեսակներով՝

  • հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիտի գծով ուսուցանում,
  • ակտիվների և պարտավորությունների գնահատում,
  • հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում,
  • կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն,
  • հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն,
  • գործարար (բիզնես) պլանի կազմում,
  • հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում,
  • մասնագիտական գրականության հրատարակում:

Աուդիտորի իրավունքներն ու պարտականությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորն իրավունք ունի՝

  • Աուդիտորական ծառայության մատուցման գործընթացում ծանոթանալու, ուսումնասիրելու աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությունն արտացոլող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև կարող է իրականացնել ստուգիչ գույքագրումներ գույքին վերաբերող տեղեկատվությունը ստուգելու համար:
  • Աուդիտի ենթարկվող անձից ծառայության մատուցման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պահանջել հայտարություններ և այլ տեղեկատվությունը: Նույնը կարող է պահանջել երրորդ անձանցից:
  • Աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ երրորդ անձանցից պահանջել գրավոր բացատրություն:
  • Ծառայության գործերին ներգրավել տարբեր մասնագետների, փորձագետների:
  • Աուդիտի ենթարկվող անձի կողմից համապատասխան փաստաթղթեր չտրամադրելու դեպքում հրաժարվել աուդիտորական եզրակացություն ներկայացնել կամ աուդիտ իրականացնել:
  • Իրականացնել օրենքով չարգելված այլ իրավունքներ:

Աուդիտորն պարտավոր է՝

  • Ծառայությունն իրականացնելիս խստագույնս ղեկավարվել ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
  • Ծառայության գործընթացին չներգրավել այնպիսի անձանց, ովքեր իրենց անմիջական շահն ունեն աուդիտի ենթարկվող կազմակերպության գործունեությունում:
  • Աուդիտից հրաժարվելու դեպքում տեղյակ պահել լիազորված մարմնին կամ մասնագիտացված կառույցին:
  • Աուդիտորական գործունեության վերաբերյալ եռամսյակը մեկ և տարեկան հաշվետվություններ ներկայացնել լիազորված մարմնին կամ մասնագիտացված կառույցին:
  • Իր կողմից կնքված պայմանագրերը գրանցելու համար վարել հատուկ գրանցամատյան:
  • Իրականացնել օրենքով չարգելված այլ պարտավորություններ:

Աուդիտորի որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուդիտորի որակավորոմը մի ընթացակարգ է, երբ աուդիտորի որակավորում ստանալու համար դրա իրավունքն ունեցող ֆիզիկական անձի դիմումի համաձայն լիազորված մարմինը կամ մասնագիտացված կառույցը ստուգում է դիմողի գիտելիքները և ըստ այդմ տալիս է աուդիտորի որակավորման վկայական: Գիտելիքների ստուգում իրականացվում է քննությունների միջոցով, հատուլ մշակված հարցաշարով, որը չի հրապարակվում, այլ հրապարակվում է ծրագիրը, ըստ որի կազմվել է հարցաշարը: Որակավորման գործընթացում առաջացած ծախսերը հոգալու համար դիմորդներից գանձվում է վճար:

Վկայական տրվում է այն դիմորդներին, ովքեր հաջողությամբ հանձնում են քննությունները: Քննությունները կազմակերպելու համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով, առնվազն յոթ անդամից, որոնցից երկուսը նշանակում է պետական լիազորված մարմինը, մեկին՝ ՀՀ կենտրոնական բանկը, մյուս անդամները մասնագիտացված կառույցի աշխատակիցներն են: Որակավորում ստանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, արտասահմանցիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմորդները դիմում ներկայացնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարին պետք է աշխատած լինեն ըստ մասնագիտության և ունենան բարձրագույն տնտեսագիտական կրթություն կամ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 7 տարիների ընթացքում ունենան առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ և բարձրագույն կրթություն [2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Федеральный закон № 307-ФЗ, «Об аудиторской деятельности», от 30 декабря 2008 года. (с изменениями и дополнениями).
  • Олег Крышкин Настольная книга по внутреннему аудиту : Риски и бизнес-процессы. — М.: Альпина Паблишер, 2013. — 477 с. — ISBN 978-5-9614-4449-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пиксли, Френсис. «Аудиторы: их обязанности и ответственность»
  2. http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1343&lang=arm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]