Մեդվեդգրադ
![]() | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Medvedgrad (neighborhood)? |
Վարչական միավոր | Črnomerec? |
Երկիր | Խորվաթիա[1] |
Անվանված է | Մեդվեդնիցա |
Շինանյութ | քար |
Ավերվել է | 17-րդ դար |
Իրադարձություններ | շինարարություն և 1590 Neulengbach earthquake? |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Մեդվեդգրադ (խորվ.՝ Medvedgrad), լավ ամրացված միջնադարյան ամրոց, որը գտնվում է Մեդվեդնիցա լեռնազանգվածի հարավային լանջերին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից ոչ հեռու։
Ամրոցը կառուցվել է Մալի Պլազուր բլրի գագաթին, որն ուներ ամրաշինական մի շարք առավելություններ։ Այս բլուրը Մեդվեդնիցա լեռնաշղթայի լեռնաճյուղն է, որը վեր է բարձրանում Զագրեբի վրա։ Պարզ օրերին քաղաքային ամրոցը տեսանելի է հեռվից, հատկապես նկատելի է նրա բարձր գլխավոր աշտարակը։ Գլխավոր աշտարակի ստորոտում գտնվում է Oltar domovine («Հայրենական զոհասեղան») հուշահամալիրը, որը նվիրված է 1991-1995 թվականներին անկախության համար պատերազմում զոհված խորվաթ զինվորներին[2][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդվեդգրադ ամրոցը կառուցվել է 13-րդ դարում Իննոկենտիոս IV Հռոմի պապի որոշմամբ, այն բանից հետո, երբ Բաթու խանի զորքերն ավերեցին Զագրեբ բնասահմանը, քանդեցին Հրադեց և Կապտոլ քաղաքները[4]։
Մեդվեդգրադի դիտակետից, 500 մետր բարձրությունից, բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Զագրեբ։ Շինարարությունն իրականացվել է Զագրեբի եպիսկոպոս Ֆիլիպ Տյուրիեի կողմից 1249-1254 թվականներին։ Հետագայում Մեդվեդգրադն անցել է սլավոնական բաների տիրապետությանը[4] (Ստեպան Շուբիչ և այլք)։
1590 թվականի երկրաշարժի ժամանակ ամրոցն ավերվել է և լքվել[5]։
20-րդ դարում ամրոցը վերականգնվել է, և այժմ այնտեղ է գտնվում այն դիտակետը, որտեղից ավելի քան 500 մետր բարձրությունից բացվում է հիանալի համայնապատկեր դեպի Զագրեբ[4][5]։
1472 թվականի մարտի 27-ին Մեդվեդգրադի ամրոցում մահացել է խորվաթ և հունգարացի հայտնի բանաստեղծ, սլավոնական բան Յանուս Պանոնիուսը (Իվան Չեշմիցկի)[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Zagreb Convention Bureau
- ↑ «Contagious Middle Ages»։ archive.is։ 2007-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-20-ին։ Վերցված է 2021-04-30
- ↑ 4,0 4,1 4,2 «Calaméo - Medvedgrad, Zagreb, Croatia»։ webcache.googleusercontent.com։ Վերցված է 2021-04-30
- ↑ 5,0 5,1 «Замок Медведград: достопримечательности Хорватии»։ vipgeo.ru։ Վերցված է 2021-04-30
- ↑ Milorad Živančević (1971)։ Živan Milisavac, ed.։ Jugoslovenski književni leksikon [Yugoslav Literary Lexicon] (սերբա-խորվաթերեն)։ Novi Sad (Socialist Autonomous Province of Vojvodina, Socialist Republic of Serbia): Matica srpska։ էջ 70
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեդվեդգրադի լուսանկարներ Archived 2008-12-09 at the Wayback Machine.
- Մեդվեդգրադ հին քաղաքը