Jump to content

Մեդոն Բերիշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդոն Բերիշա
Քաղաքացիությունը  Ալբանիա և  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 2003(2003-10-21) (20 տարեկան)
Ծննդավայր Münsingen, Շվեյցարիա
Հասակ 186 սանտիմետր
Դիրք կենտրոնական կիսապաշտպան

Մեդոն Բերիշա (ալբ․՝ Medon Berisha, հոկտեմբերի 21, 2003(2003-10-21), Münsingen, Շվեյցարիա),ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Լեչչե» ակումբի և Ալբանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիշան «Բեռն», «Յանգ Բոյզ» և «Լեչչե» ակումբների սան է: 2021 թվականի օգոստոսի 13-ին «Բելինցոնայի» դեմ խաղում Մեդոնը նշել է նորամուտը «Յանգ Բոյզի» դուբլի կազմում[1]։ Սեպտեմբերի 25-ին «Ցյուրիխ II-ի դեմ խաղում առաջին գոլն է խփել պրոմո-լիգայում[2]։

2022 թվականի ամռանը դարձել է իտալական «Լեչչե» ակումբի խաղացող[3]։ 2024 թվականի փետրվարի 25-ին «Ինտերնացիոնալեի» դեմ խաղում Բերիշան նշել է նորամուտը իտալական Ա Սերիայում[4]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 3-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ ընկերական խաղում Բերիշան նշել է իր նորամուտը Ալբանիայի հավաքականի կազմում։ Նույն թվականի ամռանը ընդգրկվել է 2024 թվականի ԵԱ-ում Ալբանիայի հավաքականի վերջնական կազմում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բելլինցոնա VS. Յանգ Բոյզ II 2:0» (անգլերեն). Transfermarkt. 2021-08-13. Վերցված է 2024-06-11-ին.
  2. «Ցյուրիխ II VS. Յանգ Բոյզ II 2:2» (ռուսերեն). Transfermarkt. 2021-09-25. Վերցված է 2024-06-11-ին.
  3. «Lecce shton radhët e shqiptarëve, merr një fantazist nga Young Boys» (ալբաներեն). Վերցված է 2024-06-11-ին.
  4. «Լեչչե VS. Ինտերնացիոնալե 0:4» (անգլերեն). soccerway.com. 2024-02-25. Վերցված է 2024-06-11-ին.
  5. «Who is Medon Berisha, the "surprise" in Sylvinho's list» (անգլերեն). Koha Ditore. 2024-05-27.