Մարքրոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pokebola-pokeball-png-0.png
Մարքրոու
Murkrow*
Պոկեմոնների ազգային ցանկում

Murkrow pokemon.png
Մարքրուը դադարի վիճակում
Կերպարապես թռչուն
Կարգաթիվ #198
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ Մոխրագույն ագռավ (Corvus corone)
Տեսակ Այս պոկեմոնը մութ է
Այս պոկեմոնը թռչող է
Զանգված 2,1 կգ
Հասակ 50 սմ
Արտաքին բնութագրիչ կերպարային գլխարկ
ցախավելանման պոչ
Գլխավոր առանձնահատկություն մոգական կերպարանք
Հիմնական բնակավայր մութ, առեղծվածային անտառներ
Նախասիրություն գողություն անել մարդկանցից և ծաղրել վերջիններիս
Տեխնիկա
Զարգացման մակարդակ սկզբնական մակարդակ
Սկզբնական մակարդակ Մարքրոու (#098)
Զարգացած մակարդակ Հոնչքրոու (#430)
Գերզարգացած մակարդակ բացակայում է
Զարգացման ձև մթնշաղի քար
Հատկությունների փոփոխություն հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ «ինսոմնիա» (insomnia)
«սուպեր ճակատագիր» (super luck)
Գլխավոր տեխնիկա արագություն (91%)
Թուլություն Այս պոկեմոնը էլեկտրական է
Այս պոկեմոնը սառույց է
Այս պոկեմոնը քար է
Այս պոկեմոնը փերի է
Պոկեմարզիչ Pokémon GO Plus.svg Պաուլ
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ International Pokémon logo.svg տեղեկաքարտ

Մարքրոու (անգլ.՝ Murkrow), երկրորդ սերնդի մութ տեսակի թռչող պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է պոկեդեքսում) հաշվառված է #198 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Մարքրոուը մոխրագույն ագռավ է, որն աչքի է ընկնում գլխի մոգական գլխարկով և ցախավելաձև պոչով։ Հանդիպում է գիշերային, խոր անտառներում և ճահիճներում[2]։

Մարքրոուը պոկեմոնի զարգացման սկզբնական աստիճանն է[1]։ Վերջինս զարգանալով դառնում է Հոնչքրոու։ Մարքրոուը Հոնչքրոուի կարող է վերածվել միայն «մթնշաղի քարի» ներգործությամբ[2]։ Էվոլյուցիայի ընթացքում հատկությունները մեծապես չեն փոխվում։ Ժամանակ առ ժամանակ հայտնվում է «Պոկեմոն» անիմեի թողարկումներում։ Անիմեում ներկայացված են որպես գողեր, որոնք հաճախ ծաղրում են մարդկանց։

Պոկեմոն ապրանքանիշին պատկանող «Pokémon Go» խաղում ներկայացված է որպես Հելոուին տոնի ժամանակահատվածում ամենից շատ հանդիպող պոկեմոննեից մեկը։ Վերջինս այդ տոնի բնութագրիչներից է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքրոուը սև փետուրներով փոքրիկ թռչուն պոկեմոն է՝ մոխրագույն ագռավ։ Իր մոգական գլխարկի և տարօրինակ քթի պատճառով արտաքնուստ նման է հեքիաթներում հանդիպող կախարդներին։ Գլխարկը միացված է գլխին և վերջինիս ֆիզիոլոգիական կառուցվածքի անբաժան մասն է կազմում։ Մարքրոուն ունի պսպղուն կարմիր աչքեր, իսկ պարանոցին՝ մի քանի դուրս ցցված փետուրներ, որոնք ևս ունեն սև գունավորում։ Պոչը մարմնից անջատված է փոքրիկ կարմիր հատվածով։ Առհասարակ, Մարքրոուի պոչը ցախավելանման է և չափերով անգամ գերակշռում է մարմնի նկատմամբ։ Երկու դեղնավուն ոտքերից յուրաքանչյուրն ունի չորսական մատ, որոնց միջոցով շատ ժամանակ Մարքրոուը ճանկում է իր որսը։

Մարքրոուը տիպիկ մութ պոկեմոն է։ Նա չափազանց շատ է սիրում ամպամած երկինք, հատկապես՝ գիշերային ժամերին։ Շանթի (կայծակի) ժամանակ օժտվում է նոր հզորությամբ և շատ հաճախ հարձակվում այլ պոկեմոնների վրա։ Մարքրոուը չափազանց համառ պոկեմոն է և կարող է իր նպատակակետին հասնելու համար շարունակաբար կրկնել միևնույն գործողությունը՝ առանց դադար վերցնելու։ Այս պոկեմոնների կենսակերպին բնորոշ գողությունն ու գիշերային բնույթը հանգեցրեցին այն բանի, որ ներկայումս նա համարվում է դժբախտության խորհրդանիշ, որը հաճախ օգտագործվում է որպես Հելոուին տոնի կերպար։ Այս թռչուն-պոկեմոնները բնակվում են մութ, առեղծվածային անտառներում և նաև ճահիճներում[2]։

Հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքրոուն նախկինում ունեցել է երեք աբիլիթի, որոնցից մեկն այժմ վերացել է։ Ներկայումս այս պոկեմոնի տեխնիկական հմտությունները հետևյալներն են[2]

  • «Ինսոմնիա»՝ աբիլիթին թարգմանաբար նշանակում է «անքնություն»։ Հանդիպում է շատ քիչ պոկեմոնների մոտ (այդ թվում որոշ լեգենդար պոկեմոնների)։ Այս աբիլիթիի շնորհիվ Մարքրոուն որոշակի հնարքների միջոցով քնեցնում է հակառակորդին։ Աբիլիթին կարող է ներազդել շատ խորը՝ դառնալով պոկեմոնի շարունակական անքնության պատճառ։ Իսկ մարտի դաշտում, Մարքրոուի այս աբիլիթին օգնում է դիմացինին անգիտակից դարձնելու օգնությամբ հարվածային դիրք դուրս գալ և հաղթանակ տանել[3]։
  • «Սուպեր ճակատագիր»՝ այս աբիլիթիի միջոցով Մարքրոուը կրիտիկական աստիճանը բարձրացնում է ևս մեկ հորիզոնասանդղակով։ Մարտից դուրս որևէ արդյունավետություն չունի[4]։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքրոուը երկրորդ սերնդի ամենաարագ պոկեմոններից մեկն է, որը միաժամանակ ունի նաև գրոհի բարձր ուժգնություն և հարաբերականորեն ամուր պաշտպանություն։ Տեխնիկական հնարավորությունների շարքում առաջատար են արագությունը, հատուկ գրոհը և առհասարակ՝ գրոհը։ Դրանց փոքր-ինչ զիջում է պաշտպանությունը, որը չի գերազանցում 42-ի շեմը։

Ստորև ներկայացված է Մարքրոուի տեխնիկական հնարավորությունների թվային պատկերը[5]

  • Արագություն՝ 91
  • Հատուկ պաշտպանություն՝ 42
  • Հատուկ գրոհ՝ 85
  • Պաշտպանություն՝ 42
  • Գրոհ՝ 85
  • HP` 60

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքրոուը զարգացման երկու մակարդակ ունեցող պոկեմոն է։ Հետաքրքրական է այն փաստը, որ Մարքրոուը, որպես զարգացման առաջին ձև, պատկանում է երկրորդ սերնդի պոկեմոնների թվին, իսկ Հոնչքրոուը՝ չորրորդ սերնդին։ Զարգացման ընթացքում տեսակային հատկությունները ընդհանրապես չեն փոխվում։

Զարգանում են աբիլիթիները, ինչպես նաև ավելանում են նոր տեխնիկական հնարքներ։ Մարքրոուը Հոնչքրոուի վերածվում է ոչ թե որևէ մակարդակում, այլև «մթնշաղի քարի» առկայության պարագայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Murkrow Pokédex: stats, moves, evolution & locations»։ pokemondb.net (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Murkrow (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia»։ bulbapedia.bulbagarden.net (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  3. «Insomnia (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia»։ bulbapedia.bulbagarden.net (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  4. «Super Luck (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia»։ bulbapedia.bulbagarden.net (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  5. «Murkrow | Покедекс | Узнай больше на Pokemon.ru»։ www.pokemon.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-30