Մարքսբուրգ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարքսբուրգ ամրոց
Marksburg
Նկարագրություն
Տեսակrocca? և դղյակ
ՀասցեԲրաուբախ
Վարչական միավորBraubach?
Գտնվում է ափինՀռենոսի ափ
ԵրկիրԳերմանիա
Կառուցված12-րդ դար
Շինանյութքարակերտ
Բարձրություն160
Ընթացիկ վիճակկանգուն
Ընթացիկ
սեփականատեր
Eppstein?
Բաց է հանրության համարայո
Կայքmarksburg.de
Քարտեզ
Քարտեզ
 կա Վիքիպահեստում

Մարքսբուրգ ամրոց (գերմ.՝ Marksburg), Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց երկրամասի Միջին Հռենոսի ամրոցներից մեկն է։ Մարքսբուրգը միակ ամրոցն է, որը 17-րդ դարում չի գրավվել ֆրանսիական զորքերի կողմից, այդ պատճառով պահպանել է իր նախնական տեսքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1231 թվականից քաղաքը հիշատակվում է Բրաուբախ անունով։ 1283թվականին ամրոցը անցնում է կոմս Էբերհարդ 2-րդ ֆոն Կատցենելենբոգի տիրապետության տակ։ 1479 թվականին Կատցենելենբոգեն տոհմը ընդհատվեց։ Ժառանգորդ Աննայի և Հենրիխ Հեսսենացու ամուսնությունից հետո ամրոցը անցնում է Հեսսենացի կոմսերին։ 1689-1692 թվականներին Պֆալցի ժառանգությունը ստանալու համար ֆրանսիական բանակը ավերեց Հռենոսի երկու ափերի բոլոր ամրոցները,սակայն Մարքսբուրգը նրանց գրավել չհաջողվեց։ Մարքսբուրգը այսպիսով դարձավ հռենոսյան միակ անառիկ ամրոցը, որը այդպես էլ մնաց անհասանելի։ 1803 թվականին կայսրությունը կործանվեց և Մարքսբուրգը անցավ Նասաու հերցոգությանը։ Ամրոցը վերածվեց հաշմանդամ զինվորների տան և բանտի։ 1900 թվականին ամրոցը գնվեց գերմանական ամրոցների միության կողմից 1000 մարկով։ 2002 թվականին ամրոցը անցավ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության մեջ «Վերին և միջին Հռենոսի հովիտ» («Upper Middle Rhine Valley») անվանումով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Magnus Backes, Busso von der Dollen: Die Marksburg. Bau- und Kunstgeschichte einer rheinischen Burg. 2. Auflage. Braubach/Rhein 1993.
  • Lorenz Frank, Jens Friedhoff: Marksburg. Geschichte und bauliche Entwicklung (= Veröffentlichungen der Deutschen Burgenvereinigung. Reihe D, Heft 7). Braubach 2008, ISBN 978-3-927558-29-8.
  • Michael P. Fuhr: Wer will des Stromes Hüter sein? 40 Burgen und Schlösser am Mittelrhein. 2. Auflage. Schnell und Steiner, Regensburg 2005, ISBN 3-7954-1460-1, Seite 82–85.
  • Elke Lutterbach: Die Marksburg (= Ritterburgen. Band 3). Bachem, Köln 2008, ISBN 3-7616-2223-6.
  • Ulrich Mackensen: … und rostig waren die Mousqueten. Soldatenleben auf der Marksburg in drei Jahrhunderten. Aus Briefen, Berichten und Anweisungen. Bernard & Graefe, Koblenz 1984, ISBN 3-7637-5450-4.
  • Karl Müller, Martina Kerber: Der Kräutergarten auf der Marksburg. Deutsche Burgenvereinigung, Braubach 1996.
  • Themenheft „Marksburg“ In: Burgen und Schlösser. Heft 4/2002. Europäisches Burgeninstitut, Braubach 2002, ISSN 0007-6201, Seite 201−263.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]