Մարտիրոս Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտիրոս Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1926[1] Աքչայ, Իսքենդերուն, Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիա պետություն (1925—1930), Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա կամ Akçay, Էլմալը շրջան, Անթալիայի մարզ, Թուրքիա[2] |
Մահացել է | հուլիսի 2, 2016[3][4] (89 տարեկան) Կոնտամին Սյուր Արվ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր, հայագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լեզվի ինստիտուտ, Ժնևի համալսարան[2] և Երևանի պետական համալսարան[2] |
Ալմա մատեր | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Մարտիրոս Պողոսի Մինասյան (հուլիսի 25, 1926[1], Աքչայ, Իսքենդերուն, Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիա պետություն (1925—1930), Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա և Akçay, Էլմալը շրջան, Անթալիայի մարզ, Թուրքիա[2] - հուլիսի 2, 2016[3][4], Կոնտամին Սյուր Արվ), հայ լեզվաբան, բանասեր, բնագրագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոս Մինասյանը ծնվել է 1926 թվականի հուլիսի 25-ին[5] Աքչայ գյուղում (Ալեքսանդրետ քաղաքի մերձակայքում, Թուրքիա)։ Սովորել է Զմմառի վանքի վարժարանում։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1953 թվականին ավարտել է ԵՌՕԼՄԻ-ը, 1955 թվականին՝ Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտը։
1960-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, համաբարբառների բաժնի վարիչ։ 1962-1966 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1966-1970 թվականներին՝ ԵՊՀ-ում։
1970 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա։ 1971-1974 թվականներին գրաբար է դասավանդել Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի հոգևոր ճեմարանում, 1972-1973 թվականներին, միաժամանակ՝ Երուսաղեմի եբրայական համալսարանում։ 1974 թվականին դարձել է Ժնևի համալսարանի գիտաշխատող, իր ստեղծած հայագիտական գրադարանի վարիչ, դասավանդել է արևմտահայերեն, արևելահայերեն և գրաբար։
Լույս են տեսել Մարտիրոս Մինասյանի «Յատկացուցիչ-յատկացեալ կապակցութիւնը գրաբարում» (1974), «Գրաբարի գործնական դասընթաց» (1976), «Արեւելահայերէնի քերականութիւն» (1980), «Արեւմտահայերէնի գործնական ձեռնարկ» (1981), «Գրաբարի բայացանկեր» (ֆրանս., 1985), «Նոր կտակարանի բնագիրը եւ դասական հայերէնը» (1990), «Գրաբար աւետարանների շարահիւսական տեղեկատու» (2006) աշխատությունները, կազմել է Մատթեոսի (1986), Մարկոսի (1984), Հովհաննեսի (1985), Ղուկասի (1989-1991) Ավետարանների լիակատար համաբարբառները, «Հինգերորդ դարի գրաբարի ուսանողական դասագիրքը» (2003)։ Կազմել և թարգմանել է Ա. Մեյեի «Հայագիտական ուսումնասիրություններ» (1978) ժողովածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://viaf.org/viaf/49229074/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deutsche Nationalbibliothek Record #1158023049 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Martiros Minassian (1926-2016)
- ↑ Մարտիրոս Մինասյան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |