Մարտիրոս Խարբերդցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիրոս Խարբերդցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԽարբերդ
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Մարտիրոս Խարբերդցի (անհայտ[1], Խարբերդ - անհայտ[1]), XVI դարի հայ տաղասաց։ Եղել է հոգևորական (երեց)։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի №№ 33, 2676, 8968 ձեռագրերը (ԺԶ դ.) պարունակում են Մարտիրոս Խարբերդցուց մեզ հասած միակ տաղը («Երգ ի Խարբերթցի Մարտիրոս Երիցուէ ասացեալ ի վերայ չախուի, վասն ուրախութեան մարդկան», սկզբնատողը՝ «Սիրտըս ի փորս դողայր ահուս...»)։ Այն պահպանվել է նաև հաջորդ դարերում ընդօրինակված ձեռագրերում։ Տաղը հայ երգիծական քնարերգության առաջին արտահայտություններից է, գրված է զավեշտական ոճով։ Բազմիցս վերահրատարակվել է (Ղևոնդ Ալիշանը հրատարակել է անգլերեն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղ.,Հայոց երգք ռամկականք, Վնտ., 1852, էջ 78-88։
  • Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պրակ 2, Թ., 1892, էջ 34-37։
  • Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (16-17-րդ դարեր), Երևան, 1975։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 347.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 347