Մարտին Յակուբկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Յակուբկո
Martin Jakubko.jpg
Ծնվել էփետրվարի 26, 1980(1980-02-26) (39 տարեկան)
ԾննդավայրՊրեշով, Prešov Region
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Martin Jakubko Վիքիպահեստում

Մարտին Յակուբկո (սլովակ.՝ Martin Jakubko) (փետրվարի 26, 1980, Պրեշով, Սլովակիա), սլովակ ֆուտբոլիստ, «Ամկար» ակումբի հարձակվողը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ. Մարտինը տեղափոխվեց Ռուսաստան և պայմանագիր ստորագրեց «Սատուրն» ակումբի հետ։ Մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 19-ին Զենիթի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է ապրիլի 8-ին Շիննիկի դարպասը։

2008 թ. ամռանն ստորագրել է պայմանագիր Խիմկիի հետ և արդեն հուլիսի 13-ին մեկնարկային հանդիպում է անցկացրել կրկին Զենիթի դեմ խաղում։ 2009 թ. հունվարին տեղափոխվել է «Մոսկվա» ակումբ, բայց 1 տարի անց այդ ակումբի՝ այլևս գոյություն չունենալու պատճառով նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվում է «Սատուրն»։ 2010 թ. օգոստոսի 17-ին ստորագրել է պայմանագիր 3 տարի խաղալու պայմանով Մոսկվայի Դինամոյի հետ։ Կես տարի անց Մարտինը և Դինամոն չեղյալ համարեցին այդ պայմանագիրը։ Այդ ժամանակից շուտ պայմանագիրը չեղյալ համարելու պայմանում Մարտինը ակումբից ստացավ փոխհատուցում։

2012 թ. փետրվարին վերադարձել է Ռուսաստան՝ խաղալով Ամկարի կազմում։ Ամկարի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 33-րդ տուրի Կռիլյա Սովետովի դեմ խաղում, իսկ առաջին գնդակը խփել է 36-րդ տուրում, երբ թիմը մրցում էր Կրասնոդարի հետ (1։0)։ Այդ գոլը նրա համար առաջինն էր վերջին 30 խաղերից հետո, որոնք անցկացրել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ 2-րդ գնդակը կարողացավ ուղարկել Դինամոյի դարպասը սեպտեմբերի 22-ին այն ժամանակ, երբ Ռոման Բերեզովսկին թույլ տվեց սխալ։ 11-րդ տուրի Ռուբինի դեմ խաղում ստացավ ծնոտի կոտրվածք, երբ Նավասը հասցրեց ծնկի հարված, սակայն այդ խախտումը չարձանագրվեց մրցավարի կողմից։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
1999/00 Տատրան 1 0
2000/01 Տատրան 19 0
2001/02 Տատրան 3 0
2002/03 Տատրան 0 0
2003/04 Տատրան 0 0
2003/04 Դուկլա 18 10
2004/05 Դուկլա 32 14
2005/06 Դուկլա 8 1
2006 Սատուրն 14 2
2007 Սատուրն 4 0
2008 Սատուրն 7 2
2008 Խիմկի 15 2
2009 Մոսկվա 23 8
2010 Սատուրն 12 0
2010 Դինամո 11 0
2010/11 Դուկլա 11 3
2011/12 Դուկլա 17 10
2011/12 Ամկար 10 1
2012/13 Ամկար 21 4
2013/14 Ամկար 7 4

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2010 թ. Աշխարհի առաջնությանը։ Առաջնության ընթացքում Յակուբկոն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 6 րոպե՝ դուրս գալով փոխարինման 1/8 եզրափակիչ հանդիպման ժամանակ, երբ թիմը մրցում էր Հոլանդիայի ազգային հավաքականի հետ։ Չնայած քիչ հատկացված խաղաժամանակին՝ Յակուբկոն կարողացավ վաստակել 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հաջողությամբ իրացրեց իր խաղընկեր Ռոբերտ Վիտտեկը։

Մինչև հիմա Յակուբկոն չի հրավիրվել ազգային հավաքական՝ բացառությամբ 2012 թ. օգոստոսին կայացած ընկերական հանդիպման, երբ թիմը մրցում էր Դանիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում դուրս գալով փոխարինման՝ Յակուբկոն կարողացավ դառնալ գոլի հեղինակ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]