Մարտիկ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտիկ Բագրատունի
Ծնվել է1890
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1961
Մասնագիտությունդերասան

Մարտիկ Բագրատունի (Սվաճյան) (1890 - 1961), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ։ Պատերազմից հետո մեկնել է Փարիզ, ուսումը շարունակել Փարիզի կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո խաղացել է Սառա Բեռնարի և «Կոմեդի Ֆրանսեզի» խմբերում։ Մասնակցել է համր և խոսուն ֆրանսիական մի շարք ֆիլմերի, որոնցից հիշատակության արժանի է հատկապես «Ջալմա-լա դուպլ» ֆիլմը, որտեղ հանդես է եկել Աբդուլ Համիդի դերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 171