Մարտա Կուզմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտա Կուզմա
անգլ.՝ Marta Kuzma
Ծնվել էհունիսի 21, 1964(1964-06-21) (59 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Պասաիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ (1986) և Միդլսեքսի համալսարան (2002)
Մասնագիտությունարվեստագետ, թանգարանի վարիչ
ԱշխատավայրԵյլի համալսարան, Գեղարվեստի թագավորական բարձրագույն դպրոց, Եյլի արվեստի դպրոց և Office for Contemporary Art Norway?

Մարտա Կուզմա (անգլ.՝ Marta Kuzma, հունիսի 21, 1964(1964-06-21), Փասայք), ուկրաինական ծագմամբ ամերիկացի արվեստագետ և թանգարանի վարիչ, Ստոկհոլմ Արվեստների թագավորական ակադեմիայի ռեկտոր։ 2016 թվականին հայտարարվել է, որ Մարտա Կուզման դառնալու է Եյլի արվեստների դպրոցի դեկան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտա Կուզման ծնվել է 1964 թվականի հունիսի 21-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պասաիկ քաղաքում՝ ուկրաինացու ընտանիքում։ Նրա մայրը ծնվել է Արևմտյան Ուկրաինայում, հասակ է առել Ինսբրուքում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղփոխվել է ԱՄՆ[1]։ Մարտա Կուզման հասակ է առել Նյու Յորքի մերձակայքում գտնվող Մորիսթաուն քաղաքում[2]։ 1986 թվականին Մարտա Կուզման ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան Բերնարդ քոլեջը՝ ստանալով արվեստի պատմության ու քաղտնտեսագիտության բակալավրի կոչում։ Աշխատել է մի շարք ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպիսիք են Աիսական միությունը (անգլ.՝ Asia Society, Նյու Յորք), Ամերիկայի արվեստների ֆեդերացիան (անգլ.՝ American Federation of Arts) և Լուսանկարչության միջազգային կենտրոնը (անգլ.՝ International Center of Photography) Նյու Յորքում։ Վերջին կազմակերպությունում Մարտա Կուզման եղել է միջազգային ցուցահանդեսների ծրագրի պատասխանատուն[2]։

1992 թվականի դեկտեմբերին Մարտա Կուզման մեկնել է Կիև, որտեղ 1994 թվականի ամռանը դարձել է Ջորջ Սորոսի Ժամանակակից արվեստի կենտրոնի առաջին տնօրենը[3]։ Նրա հայտնի նախագծերից է «Ալքիմիական կապիտուլյացիա» արտ-նախագիծը, որ անցկացվել է Սևաստոպոլում՝ Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Սլավուտիչ» ֆլագմանի տախտակամածին[4]։ 1997 թվականին Սորոսի կենտրոնի տնօրեն է դարձել Եժի Օնուխը, իսկ Մարտա Կուզման դարձել է պատկերասրահների ծրագրի ղեկավար[5]։ 1999-2001 թվականներին Մարտա Կուզման Վաշինգտոնում եղել է տեղի նկարիչների աջակցող Washington Project for the Arts կազմակերպության արտ-տնօրեն։ 2002 թվականին նա Լոնդոնում ավարտել է Միդլսեկսի համալսարանը՝ ստանալով գեղագիտության ու արվեստի տեսության մագիստրոսի կոչում։ 2004 թվականին Մասիմիլիանո Ջիոնիի հետ Մարտա Կուզման եղել է Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում կայացած «Մանիֆեստ 5» բիենալեի ղեկավար[6]։

2005-2013 թվականներին Մարտա Կուզման գլխավորել է Office for Contemporary Art Norway հիմնադրամը Օսլոյում։ 2009 թվականին նա Վենետիկի բիենալեում եղել է Սկանդինավյան տաղավարի պատասխանատուն և Դանիայի ու Նորվեգիայի միջև վարել է բանակցություններ, որոնց արդյունքում բիենալեում ներկայացվել է Էլմգրին և և Դրագսետ ցուցահահանդեսը երկու տաղավարերից։ 2009 թվականին Մարտա Կուզման եղել է Վենետիկի Ճարտարապետության ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր[7]։ 2011 թվականին Պաբլո Լաֆուենտեի ու Պիտեր Օսբորնի հետ միասին եղել է Վենետիկի բիենալեում Նորվեգիայի տաղավարի պատասխանատուն, 2012 թվականին Կասելում անցկացված «documenta 13» ցուցահանդեսի պատասխանատուն և 2013 թվականին Վենետիկի բիենալեում Նորվեգիայի տաղավարի պատասխանատուն[8]։

2014 թվականի հուլիսին Մարտա Կուզման նշանակվել է Ստոկհոլմի Արվեստների թագավորական ակադեմիայի ռեկտոր[9][10]։ 2016 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Մարտա Կուզման կդառնա Եյլի արվեստների դպրոցի դեկան[11]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hannah Ryggen / Marta Kuzma. — Hatje Cantz, 2012. — 48 с. — ISBN 978-3-7757-2916-1
  • Whatever Happened to Sex in Scandinavia? / Marta Kuzma, Pablo Lafuente. — Koenig Books, 2011. — 528 с. — ISBN 978-3-86335-068-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Irene Kuzma (անգլ.), Portland Press Herald/Maine Sunday Telegram Obituaries (24 ноября 2010)
  2. 2,0 2,1 Project for the Arts expands boundaries (անգլ.), The Washington Times (26 августа 2000)
  3. Марта Кузьма. Персональний жест як спосіб обмеження Արխիվացված 2016-06-01 Wayback Machine (ուկր.), Четвер (2001)
  4. Jill Barshay. Artists Commandeer A Ukrainian Battleship (անգլ.), The New York Times (14 августа 1994)
  5. Позитивний ефект негативної ситуації Արխիվացված 2015-10-26 Wayback Machine (ուկր.), МіТЄЦ (19 сентября 2015)
  6. Ika Koznarska Casanova. Manifesta 5 opens in Donostia-San Sebastian with Marta Kuzma as co-creator Արխիվացված 2008-09-05 Wayback Machine (անգլ.), The Ukrainian Weekly (6 июня 2004)
  7. Marta Kuzma Արխիվացված 2016-06-03 Wayback Machine (անգլ.), Fondazione Spinola-Banna per l’arte
  8. Marta Kuzma Արխիվացված 2016-02-05 Wayback Machine (անգլ.), OCA
  9. Utbildningsdepartementet (2014 թ․ ապրիլի 10). «Ny rektor vid Kungl. Konsthögskolan» (շվեդերեն). Regeringskansliet. {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  10. «Marta Kuzma blir rektor vid Kungl. Konsthögskolan» (շվեդերեն). Kungl. Konsthögskolan. 2014 թ․ ապրիլի 10. {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  11. Mike Cummings. Renowned curator Marta Kuzma named dean of Yale School of Art (անգլ.), YaleNews (9 февраля 2016)