Մարտակերտի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մարտակերտի շրջան
Мардакертский район
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակշրջան
Մտնում էԼՂԻՄ
Ներառում էԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ
ՎարչկենտրոնՄարտակերտ
Ժամային գոտիUTC+4, ամռանը UTC+5
Mardakert 002.jpg

Մարտակերտի շրջան, վարչական միավոր Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի օգոստոսի 8-ին վարչատարածքային բաժանման ժամանակ ձևավորվեց Ջրաբերդի շրջանը: 1939 թվականի սեպտեմբերի 17-ին վերանվանվեց Մարտակերտի շրջան:

Վարչական շրջանի կենտրոնը եղել է Մարտակերտ ավանը: Շրջանում եղել են 3 քաղաքատիպ ավաններ. Մադաղիս (կարգավիճակը 1943 թվականից), Մարտակերտ (1960 թվականից), Լենինավան (1966 թվականից): Այն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածաշրջանում տարածքով և բնակչությամբ ամենամեծն էր: Բնակչությունը հիմնականում հայեր էին:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի մարզային և Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում, Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) սահմանների և Ադրբեջանի ԽՍՀ-ի հարակից Շահումյան շրջանի տարածքները հայտարարվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ԼՂՀ-ն պահպանեց վերահսկողությունը ԼՂԻՄ-ի նախկին Մարտակերտի շրջանի մեծ մասի նկատմամբ, որը վերածվեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի: ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի նախկին տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և ընդգրկվել է Թարթառի շրջանում:

Տարի
Հայեր
%
Ադրբեջանցիներ
%
Ռուսներ
%
Ընդամենը
1926
29 292
92,2
1 914
6,0
434
1,4
31 768
1939
36 453
89,3
2 833
6,9
1 244
3,0
40 812
1959
33 555
88,9
3 415
9,1
611
1,6
37 734
1970
38 220
86,9
5 168
11,7
348
0,8
44 004
1979[1]
37 050
83,1
7 050
15,8
355
0.8
44 586

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]