Մարս և Ապրիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս և Ապրիլ
ֆր.՝ Mars et Avril և ֆր.՝ Mars & Avril[1]
Երկիր Կանադա[1][2]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ
Թվական2012[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորMartin Villeneuve?[3][4][2]
ՊրոդյուսերMartin Villeneuve?[3][2] և Anne-Marie Gélinas?[3][2]
Սցենարի հեղինակMartin Villeneuve?[3][2]
ԴերակատարներJacques Languirand?[3][2], Քերոլայն Դավերնաս[3][2], Paul Ahmarani?[3][2], Robert Lepage?[2], André Montmorency?[2], Denis Gravereaux?, Gabriel Gascon?[2], Jean Marchand?[2], Marcel Sabourin?[2], Michèle Deslauriers?, Ստեֆան Դեմերս[2] և Kathleen Fortin?[2]
ՕպերատորElisabeth Williams?[1], Martin Tessier?[1] և Patrick Sioui?[1]
ԵրաժշտությունԲենուա Շարե[2]
ՄոնտաժMathieu Demers?[1]
Պատմվածքի վայրՄոնրեալ
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունMars et Avril Inc.?[1] և EMA Films?[1]
Տևողություն90 րոպե և 92 րոպե[1]

Մարս և Ապրիլ (ֆր.՝ Mars & Avril[5], բառախաղ, որտեղ «Մարսը» և՛ մարտ ամիսն է և՛ Մարս մոլորակը, իսկ «Ապրիլը» և՛ ապրիլ ամիսը, և՛ գլխավոր հերոսուհու անունն է)[6], կանադական ֆանտաստիկ ֆիլմ (քնարական դրամա), ռեժիսոր Մարտեն Վիլնյովի դեբյուտը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ժակ Լանգիրանը, Կարոլին Դավերնան, Պոլ Ախմարանին և Ռոբեր Լեպաժը։

Ի սկզբնե ֆիլմի ստեղծման ղեկավարն է եղել Ռոբեր Լեպաժը, որը «տիեզերական» թեմայով մեկ այլ հայտնի` «Լուսնի հակառակ կողմը» ֆիլմի հեղինակն է։ Սակայն 2007 թվականին նա հրաժարվել է այս ֆիլմի իրավունքներից` շարունակելով ակտիվորեն մասնակցել ֆիլմի ստեղծմանը և խաղալով գլխավոր դերերից մեկը։

Չնայած շատ փոքր բյուջեին` ֆիլմում շատ են հատուկ էֆեկտները և ֆուտուրիստական տեխնոլոգիաներով տեսարանները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Մոնրեալում, 2060-ական թվականներին։ Այն ժամանակ, երբ հոլոգրաֆիկ հեռուստաընկերությունն ուղիղ ռեպորտաժ է անում Մարսի առաջին արշավախմբի մասին, տարեց երաժիշտ-փորձարար Յակոբ Օբյուսը (Ժակ Լանգիրան) անձնական ճգնաժամ է ապրում։ Նա հայտնի է իր տարօրինակ գործիքներով և երաժշտություններով, խարիզմատիկ կերպար է, սակայն այդպես էլ անձնական սեր և երջանկություն չի ունեցել։ Երբ նրան սիրահարվում է հանելուկային աղջիկ Ապրիլը (Կարոլին Դավերնա), նրա, Յակոբի ու վերջինիս երիտասարդ ընկերոջ` Արթուրի (Պոլ Ախմարանի) միջև ծագում է սիրային եռանկյունի։ Իրադարձությունների մեջ իր ակտիվ դերն ունի գյուտարար և տիեզերագետ Էժեն Սպաակը (Ռոբեր Լեպաժ), Արթուրի հայրը, որն օգնում է Յակոբին գտնել իր կյանքի և սիրո իմաստը[7]։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժակ Լանգիրան, Յակոբ Օբյուս, երաժիշտ-փորձարար
  • Կարոլին Դավերնա, Ապրիլ (Ավրիլ), նրա սիրուհի
  • Պոլ Ախմարանի, Արթուր
  • Ռոբեր Լեպաժ, Էժեն Սպաակ, փորձարար
  • Ստեփան Դեմեր, Բերնար Բրել
  • Ժան Մարշան, օդաբան
  • Կէտլին Ֆորտեն, Արթուրի մոդելը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]