Մարսյանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսյանդի
Բնութագիր
Երկարություն150
Ավազանի մակերես3850 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱնապուրնա լեռնազանգված, Տիլիչո լճի շրջան
Բարձրություն4500 մ
Գետաբերանի տեղակայումՏրիսուլի
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ13182194?
ԵրկիրՆեպալ Նեպալ
ԵրկրամասGandaki Province? և Բագմատի Պրադեշ
ՋրահավաքԳանգեսի ավազան

Մարսյանդի[1] (նեպալ.՝ मर्स्याङ्दी), լեռնային գետ Նեպալի կենտրոնական մասում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսյանդին սկիզբ է առնում Անապուրնա լեռնազանգվածի հյուսիսարևտյան մասից, Տիլիչո լճի շրջանում[2]։ Ձևավորվում է 4500 մ բարձրության վրա մերձակա լեռների սառցադաշտերի հալված ջրերից։ Մանանգ գյուղի մոտ՝ 3500 մ բարձրության վրա Մարսյանդի գետ է թափվում Ջարսանգ Կխոլա գետը (նաև հայտնի է Տորոնգ Կխոլա անունով[3]): Մարսյանդի գետի տարածքը՝ ակունքից մինչև Ջարսանգ Կխոլային միանալու մասը, որոշ հրապարակումներում համարում են որպես առանձին գետ Կխանգսար Կխոլա անվանումով[4]։

Մարսյանդին վերևի մասում շարժվում է արևմուտքից արևելք՝ ձևավորելով գեղատեսիլ հովիտ, որ հյուսիսից և հարավից փակված է բարձր լեռներով։ Գետը հոսում է Մանանգ, Պիսանգ, Չամե, Դխարապնի գյուղերով, շրջվում դեպի հարավ և դուրս գալիս Նեպալի լեռնային մասից։ Մարսյանդին թափվում է Տրուսլի գետ Մուգլինգ գյուղի մոտ։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի վերևի մասի հովտով անցնում են «Ուղի Անապուրայի շուրջը» և «Ուղի Մանասլուի շուրջը» տուրիստական երթուղու հատվածներ։

Ռաֆտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսյանդին հայտնի է իր ռաֆտինգի ուղիներով (դժվարության մակարդակ՝ 3-5)[5], սակայն հիդրոէլեկտրակայաների կառուցման համար որոշ տարբերակներ դարձան անհասանելի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Карта Китая, масштаб 1, Роскартография, 2008 год.
  2. Карта Annapurna Conservation Area, масштаб 1:. Himalayan Map House, 2012
  3. Andrees de Ruiter, Prem Rai (2011). Trekking the Annapurna Circuit Including New NATT-trails which avoids the road. Herstellung und Verlag. էջ 36.
  4. Kev Reynolds (2003). Annapurna: A Trekker's Guide. Cicerone. էջ 112.
  5. «Marsyangdi - The Raging One». drift-nepal.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյանդի» հոդվածին։