Jump to content

Մարսելո Էբրարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսելո Էբրարդ
 
Կուսակցություն՝ Ազգային շարժման կուսակցություն, Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն, Democratic Center Party of Mexico? և Ազգային վերածննդի շարժում
Կրթություն՝ Մեքսիկայի քոլեջ[1], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Վարչական ազգային դպրոց[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1959(1959-10-10)[2][1] (66 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ամուսին Mariagna Prats?, Francesca Ramos?[3] և Rosalinda Bueso?
 
Պարգևներ

Մարսելո Լուիս Էբրարդ Կասաուբոն (իսպ.՝ Marcelo Luis Ebrard Casaubón, հոկտեմբերի 10, 1959(1959-10-10)[2][1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի քաղաքական գործիչ, Մեքսիկայի արտաքին գործերի նախարար 2018 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցրել է դաշնային օկրուգում կառավարող ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը (1988-1993 թվականներ), նրա օրոք կուսակցությունը շահել է դաշնային օկրուգի բոլոր 40 ընտրատարածքները։ ԱԳ նախարար Մանուել Կամաչո Սոլիսի օգնականը 1993-1994 թվականներին։

1997-2000 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։

Եղել է նաև ընդդիմության առաջնորդ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի խորհրդականը։ 2002 թվականից մինչև 2004 թվականի դեկտեմբերի 6-ը ծառայել է որպես դաշնային մայրաքաղաքի հասարակական անվտանգության նախարար (ոստիկանության պետ), մինչև Մեքսիկայի այն ժամանակվա նախագահ Վիսենտե Ֆոքսի կողմից պաշտոնանկ արվեց հակաթմրամիջոցային արշավում իր ենթակաների կողմից իշխանությունը գերազանցելու մեղադրանքների պատճառով։ 2004-2005 թվականներին զբաղեցրել է դաշնային մայրաքաղաքի շրջանի սոցիալական զարգացման հարցերով քարտուղարի պաշտոնը։

2006 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը՝ Մեխիկոյի քաղաքապետ։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը գլխավորել Է ՄԱԿ-ի բնակավայրերի հետ կապված ծրագիրը[5]։

Եղել է ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության (1977-1995), Ժողովրդավարական կենտրոնի կուսակցության (1999-2000), ժողովրդավարական հեղափոխության կուսակցության (2000-2015), քաղաքացիական շարժման (2015-2018) և ազգային վերածննդի շարժման (2018 թվականից) անդամ։

2018 թվականի համընդհանուր ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ա. Մ. Լոպես Օբրադորի գլխավորությամբ նշանակվել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար[6]։

2011 թվականից ամուսնացած է Ռոզալինդա Բուեսոյի հետ (ծնվ. 1977), Հոնդուրասի նախկին դիվանագետ, ԱՄՆ-ում Հոնդուրասի դեսպան 2007-2010 թվականներին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո Էբրարդ» հոդվածին։