Մարսելի պատմության թանգարան
Մարսելի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Մարսել |
Վայր | Centre Bourse |
Հասցե | 13001 |
Հիմնադրվել է | 1983 |
Այցելուներ | 43 824 մարդ (2003)[1], 35 617 մարդ (2004)[1], 87 696 մարդ (2016)[1], 39 882 մարդ (2010)[1], 46 352 մարդ (2009)[1], 46 727 մարդ (2008)[1], 36 968 մարդ (2007)[1], 73 243 մարդ (2015)[1], 35 559 մարդ (2005)[1], 91 829 մարդ (2014)[1], 72 203 մարդ (2017)[1], 80 279 մարդ (2013)[1], 33 767 մարդ (2002)[1], 37 637 մարդ (2006)[1], 82 256 մարդ (2019)[1] և 67 629 մարդ (2018)[1] |
Կայք | musee-histoire.marseille.fr |
Մարսելի պատմության թանգարան (ֆր.՝ Musee d'Histoire de Marseille),ֆրանսիական Մարսել քաղաքի պատմությունը ցուցանմուշների միջոցով ներկայացնող թանգարան, որը հիմնվել է 1983 թվականին՝ տեղավորվելով Center Bourse Center Gallery առևտրի կենտրոնում։ Համարվում է Ֆրանսիայի քաղաքների պատմությունն արտացոլող չափազանց կարևոր թանգարաններից մեկը[2]:.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսելը Ֆրանսիայի հնագույն քաղաքն է, հիմնվել է մոտավորապես Ք. ա. 600 թվականին, Հունաստանի Ֆոկիա երկրամասից նավարկելով այդ կողմերը հասած հույների կողմից։ Ունեցել է հին նավահանգիտ, եղել է աշխույժ առևտրային քաղաք։
1967 թվականին Center Bourse առևտրի կենտրոնի շինարարության նպատակով հիմքերի փորման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվեցին Մարսելի (Massilia-ի) հին նավահանգստի, հնագույն և միջնադարյան ժամանակների կառույցների մնացորդներ, նեկրոպոլ, հնագիտական բազմաթիվ գտածոներ։ Պեղված ավերակները ներկայումս գտնվում են Jardin des Vestiges զբոսայգու տարածքում և հասանելի են թանգարանի այցելուներին։
Գտնված արժեքների հիմքի վրա 1983 թվականին բացվեց թանգարան՝ մշտական ցուցադրությամբ, որի համար օգտագործվեցին պեղումների արդյունքում գտնված առարկաները և վերոնշյալ զբոսայգին։ 2003 թվականին, երբ Մարսելը հայտարարվեց Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, թանգարանը մեծապես վերակառուցվեց, ստեղծվեց պատմական անցուղի հին քաղաքի միջով՝ պատմության թանգարանի և Եվրոպայի ու միջերկրածովյան ավազանի քաղաքակրթությունների նորաբաց թանգարանի միջև;
Թանգարանի ներկայիս մշտական ցուցադրությունում ներկայացված է Մարսելի պատմությունը սկզբից մինչև 18-րդ դարը, ներառյալ 2-րդ դարի նավի իրանը, որը համարվում է այդ ժամանակների փոխադրամիջոցի լավագույն պահպանված նմուշը աշխարհում։ Ցուցադրված են նաև քաղաքի ու նրա մերձակա տարածաշրջանի նախապատմությանն առնչվող ցուցանմուշներ՝ ֆոկացիների, լիգուրների, Հին Հունաստանի, Հին Հռոմի հետ առնչությունների, այնուհետև՝ վաղ քրիստոնեության, միջնադարյան բրուտանոցների, հախճապակու ֆրանսիական առաջին մանուֆակտուրայի (13-րդ դար), Լուի 14-րդ թագավորի օրոք քաղաքի նոր թափով, բուռն զարգացման, Սեն-Ժան և Սեն-Նիկոլա ամրոցների կառուցման, ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Պիեռ Պուժեի գործերի, 1720 թվականի մեծ ժանտախտի և պատմական նշանակալի այլ իրադարձությունների վկայություններ։
Նախատեսված է կառուցապատման նոր աշխատանքներ իրականացնել, որը հնարավորություն կտա թանգարանում ներկայացնել Մարսել քաղաքի 19-րդ և 20-րդ դարերի պատմությունը ևս։
Ներկա դրությամբ թանգարանը վերոնշյալի հետ մեկտեղ ունի նաև գրադարան, փաստաթղթերի կենտրոն, տեսագրությունների հարուստ հավաքածու;
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marseille City website: museum webpage
- Centre de la Bourse website: museum webpage Արխիվացված 2008-07-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելի պատմության թանգարան» հոդվածին։ |
|