Մարուղենի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարուղենի | |
Մարուղենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
Ենթաընտանիք | Arbutoideae |
Ցեղ | Arctostaphylos |
Տեսակ | Մարուղենի (A. uva-ursi) |
Միջազգային անվանում | |
Arctostaphylos uva-ursi |
Մարուղենի կամ արջախաղող (լատ.՝ Arctostaphylos uva-ursi), հավամրգիների ընտանիքից է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 130 սմ բարձրությամբ մշտադալար, լայնոտ թուփ է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Հատապտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։ Աճում է չոր, կեչալայնատերևային նոսր անտառներում, չոր տունդրաներում։ Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերևները, որոնք հավաքում են գարնան և ամռան սկզբներին։ Հարկավոր է չորացնել վերանահարկերում կամ լավ քամհարվող տարածքում, հետո մանրացնել և լցնել թղթե տոպրակների մեջ։ Այսպես դեղաբույսը կարելի է պահել մինչև 5 տարի։
Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարունակում է գլիկոզիդ, արուտինա, դաբաղող նյութեր, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ և այլ միացություններ։
Բուժական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը հրաշալի միզամուղ է, հակաբորբոքային և ախտահանող միջոց։ Այն ունի նաև ընդհանուր հանգստացնող, դաբաղող, հակալուծային, արյունահոսությունը դադարեցնող հատկություններ։ Հաջողությամբ կիրառվում է երիկամի ավազանի և միզապարկի բորբոքումների ժամանակ։ Այն օգտագործվում է նաև մարսողական օրգանների մի շարք լուծով ուղեկցվող հիվանդություններ բուժելիս։
|
|