Մարկ Հոպլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Հոպլամազյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1963(1963-11-27)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԲրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան
Չիկագոյի համալսարան(1989)[3]
ԱշխատանքHyatt հյուրանոցներ ընկերության նախագահ և գործադիր տնօրեն
(2006 թվականի դեկտեմբերից առ այսօր)
Ծնողներհայր՝ Harry Joseph Hoplamazian?[4]
ԱնդամությունWorld Travel and Tourism Council?[5]
Երեխաներchild of Hoplamazian?[4]
 Mark Hoplamazian Վիքիպահեստում

Մարկ Հոպլամազյան (նոյեմբերի 27, 1963(1963-11-27)[1][2], Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ազգությամբ հայ ամերիկացի գործարար, Hyatt հյուրանոցներ ընկերության նախագահ և գործադիր տնօրեն[6]։ Նա ավարտել է Հարվարդի համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել Չիկագոյի համալսարանի բիզնեսի դպրոցում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկատիրական ջիղը Հոպլամազյանը ժառանգել է պապից, որը հայերի զանգվածային ջարդերից անմիջապես առաջ Կեսարիայից (Կենտրոնական Անատոլիա) գաղթել է Ամերիկա և փոքրիկ շուկա հիմնել Ուոթերթաունում (Մասաչուսեթսի նահանգ)։

Մարկի ծնողները նրան լավ կրթություն են տվել։ 1985 թվականին Մարկը բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Հարվարդի բիզնես դպրոցում, որից հետո վերապատրաստվել է Չիկագոյի համալսարանում, որն ավարտել է 1989 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի ներդրումային բանկերից մեկում մի քանի տարվա աշխատանքի ընթացքում Մարկին նկատեցին միլիարդատեր Ջեյ Պրիտցկերի բիզնեսը կառավարող մենեջերները։ Մարկը 25 տարեկան էր, երբ աշխատանքի անցավ Ամերիկայի ամենահարուստ ընտանիքների տասնյակում գտնվող Պրիտցկերներին պատկանող ընկերություններից մեկում։ Սկզբում Հոպլամազյանը ընտանիքի ֆինանսական հարցերն էր վարում, այնուհետև նրան ներգրավեցին հյուրանոցային բիզնեսում։ 2006 թվականին Հոպլամազյանը ընկերությունը կառավարելու առաջարկ ստացավ։ Դա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բուռն շրջանն էր։ Մարկը կարողացավ ընկերությունը կառավարել առանց բացասական հետևանքների, հյուրանոցային բիզնեսի համար դժվար ժամանակահատվածում։ Մինչդեռ հիմնական մրցակիցները՝ «Marriott»-ն ու «Hilton»-ը, շատ տուժեցին։ Մարկի գլխավորությամբ «Hyatt» ցանցն արագ ձերբազատվեց նախորդներից ժառանգած խնդիրներից և կտրուկ առաջ մղվեց։

Մարկ Հոպլամազյանը ղեկավարում է աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցերից մեկը՝ «Hyatt Hotels Corporation»-ը, որը 573 հյուրանոց ունի աշխարհի 5 մայրցամաքների 58 երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Sunday Times — 1821. — ed. size: 645108 — ISSN 0956-1382
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. «Chicago Booth news: Hyatt CEO Mark Hoplamazian, '89, on growth strategies». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Geni(բազմ․) — 2006.
  5. https://web.archive.org/web/20221102064439/https://wttc.org/membership/our-members
  6. «Executive Leadership Team». Hyattpressroom.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]