Մարկո Միրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մարկո Միրիչ
MarkoMiric.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ 1987, մարտի 26
Ծննդավայր Կրագուևաց, ՀՍՖՀ
Հասակ 193 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելգիա Լոքերեն
Համար 21
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009

2009-2011

2012-2013

2013

2014

2014-2015

2015-մինչ հիմա

Սերբիա Մետալաց

Սերբիա Սպարտակ (Սուբոտիցա)

Սերբիա Ցրվենա Զվեզդա

Սերբիա   Ռադնիչկի (Կրագուևաց)

Բելառուս Մինսկ

Խորվաթիա Սլավեն Բելուպո

Բելգիա Լոքերեն

54 (3)

69 (10)

18 (1)

11 (0)

15 (3)

31 (10)

55 (7)
Ազգային հավաքական
2010-2011 Սերբիա Սերբիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկո Միրիչ (սերբ.՝ Марко Мирић, մարտի 26, 1987 թ., Կրագուևաց, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, բելգիական «Լոքերեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրիչը կարիերան սկսել է սերբական «Մետալաց» ակումբում, որից հետո շարունակել սերբական մեկ այլ՝ «Սպարտակ (Սուբոտիցա)» ակումբում։ 2012 թվականին հրավիրվել է «Ցրվենա Զվեզդա», որի կազմում կարողացել է նվաճել Սերբիայի գավաթը։ Սակայն չկարողանալով ամրապնդվել թիմի հիմնական կազմում 2013 թվականի առաջին հատվածը վարձավճարով հանդես է եկել «Ռադնիչկի (Կրագուևաց)» ակումբի կազմում։

2014 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է բելառուսական «Մինսկ»[1]։ Նոր ակումբի կազմում Միրիչը հանդես էր գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում, սակայն մարզիչը նրան տեսնում էր նաև կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։ Ֆուտբոլիստը կարողացավ դառնալ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը առաջնությունում հեղինակելով 3 գնդակ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Նույն տարվա հուլիս ամսին Միրիչը լքում է բելառուսական ակումբը[3]։

2014 թվականի օգոստոսին ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրում խորվաթական «Սլավեն Բելուպո» ակումբի հետ[4]։ Խորվաթիայում կարողանում է անցկացնել հաջող մրցաշրջան առաջնությունում դառնալով 10 գոլի հեղինակ։ 2015 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվում է բելգիական «Լոքերեն»։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2010 թվականի նոյեմբերի 17-ին, երբ թիմը մրցում էր Բուլղարիայի ազգային հավաքականի հետ։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի գավաթակիր ֊ 2011/12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]