Մարկուս Վալց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Վալց
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝kayaker
Երկիր՝ Իսպանիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 3, 1994(1994-10-03)[2] (29 տարեկան)
Ծննդավայր՝Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]

Մարկուս Կուպեր Վալց (իսպ.՝ Marcus Cooper Walz, հոկտեմբերի 3, 1994(1994-10-03)[2], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]), իսպանացի թիավար, Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2014 թվականից։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն (2016), Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2020), աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր, ազգային նշանակության ռեգատների բազմակի հաղթող և մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Վալցը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 3-ին Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)։ Նրա հայրը անգլիացի է, իսկ մայրը՝ գերմանացի։ Երբ տղան ընդամենը երեք ամսական էր, ծնողներն ամուսնալուծվել են, և մայրը որդուն տարել է Մալյորկա՝ մշտական բնակության[4]։ Թիավարությամբ զբաղվել սկսել է 12 տարեկանում՝ կղզու հարավ-արևելքում գտնվող Պորտոպետրո ձկնորսական գյուղում։ Հետագայում մեկնել է Մադրիդում սովորելու, որտեղ շարունակել եմ մարզվել որպես թիավար[5]։

Մեծահասակների միջազգային մակարդակով առաջին լուրջ հաջողությանը հասել է 2014 թվականի մրցաշրջանում, երբ հայտնվել է Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և մասնակցել է աշխարհի առաջնությանը Մոսկվայում, որտեղից բերել է բրոնզե մեդալ, որը նվաճել է անհատական բայդարկաներով 500 մետր մրցատարածությունում։ Եզրափակիչում նրան շրջանցել են միայն դանիացի Ռենե Հոլտեն Պոուլսենը և հունգարացի Բենցե Դոմբվարին։ Մեկ տարի անց հանդես է եկել Միլանում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ արծաթե մեդալակիր է դարձել իր թիմակից Դիեգո Կոսգայայի հետ․ մրցատարածության վերջում նրանցից 5 մետր առաջ են անցել ավստրալիացիներ Քեն Ուոլեսիը և Լակլան Թեյմը։

Հաջող ելույթների շարքի շնորհիվ Վալցն իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Մեկնարկել է այստեղ հազար մետր մրցատարածությունում․ միայն երրորդ տեղից որակավորվել է նախնական փուլում, ապա կիսաեզրափակիչի փուլում կրկին ավարտել է երրորդ տեղով և այդպիսով դուրս եկել «Ա» գլխավոր եզրափակիչ։ Վճռորոշ եզրափակիչ մրցավազքում առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից և նվաճել օլիմպիական ոսկե մեդալ։

2020 թվականի Օլիմպիական խաղերում իր թիմակիցներ Սաուլ Կրավիոտոյի, Կառլոս Արևալոյի ու Ռոդրիգո Գերմադեի հետ նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://deportes.elpais.com/deportes/2016/08/16/actualidad/1471354226_127230.html
  2. 2,0 2,1 https://www.canoeicf.com/athlete/marcus-walz
  3. 3,0 3,1 3,2 http://www.elmundo.es/deportes/2016/08/16/57b31230268e3e6e138b467d.html
  4. «De Oxford a Mallorca: Marcus Cooper Walz se hace con el oro en la modalidad K1 de 1000 metros». El Español. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «De Oxford a Mallorca: Marcus Cooper Walz se hace con el oro en la modalidad K1 de 1000 metros». El Español. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]