Մարկուս Ռիվա
Մարկուս Ռիվա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Miķelis Ļaksa |
Նաև հայտնի է որպես | Markus Riva |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1986 (33 տարեկան) Տալսի, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ և երգիչ |
Կայք | markus-riva.com |
Մարկուս Ռիվա (լատիշերեն՝ Markus Riva), իսկական անուն-ազգանունը՝ Միքելիս Լաքսա (լատիշերեն՝ Miķelis Ļaksa, հոկտեմբերի 2, 1986, Տալսի, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի երգիչ և երաժշտական պրոդյուսեր; Թողարկել է մի շարք երաժշտական ալբոմներ, որոնցից առաջինը՝ Ticu-ն, 2009 թվականին:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորս տարեկանում առաջին անգամ խաղացել է մանկական ներկայացման մեջ: Պատանեկան տարիքում ելույթ է ունեցել Ռիգայի մայր տաճարի տղաների երգչախմբում: Հետագայում երիտասարդական հաղորդումներ է վարել, աշխատել է Capital FM ռադիոյում՝ որպես DJ, երաժշտություն է գրել մի շարք հեռուստաշոուների համար, երգել է, երաժշտական ալբոմներ է թողարկել: Առաջին ալբոմին՝ 2009 թվականին թողարկված Ticu-ին հաջորդել է Songs from NYC («Երգեր Նյու Յորք քաղաքից») ալբոմը[1] (2010 թ.), երեք տարի անց՝ երրորդ ալբոմը՝ How It Feels խորագրով[2]: 2017 թվականից ի վեր՝ Ռիվան է TV3 Latvia հեռուստաալիքով վարում X Faktors հեռուստաշոուն՝ The X Factor-ի լատվիական տարբերակը[3]:
Նա խոստովանել է, որ արվեստում իրեն ներշնչում են հատկապես Բեյոնսեն, Ռոբինը և Վուդի Ալենը:
Եվրատեսիլի երգի մրցույթին Լատվիան ներկայացնելու իրավունք նվաճելու նպատակով Մարկուս Ռիվան մասնակցել է երգի ընտրության հանրապետական փուլում ծավալված մրցակցությանը[4]:
2015 թվականին թողարկել է իր առաջին ռուսերեն սինգլը՝ վերնագրելով “Taty”, որի տեսաձայնագրությունը պատրաստել է Ալան Բադոևը (այն արժանացել է Music Box Ru-ի «Լավագույն դեբյուտ» մրցանակին): Այդ սինգլի անգլերեն տարբերակը՝ “Take Me Down” խորագրով, նա կատարել է Եվրատեսիլի համար երգի ընտրության հանրապետական մրցույթում և հասել մինչև հանրապետական ընտրական փուլի եզրափակիչ: Ի դեպ, եվրոպական երգի այդ հեղինակավոր ստուգատեսին մասնակցելու նպատակով կազմակերպվող հանրապետական ընտրական մրցույթներին Մարկուսը մասնակցել է վեց անգամ անընդմեջ՝ 2014-ից 2019 թվականներին:
2014 թվականին իր "Lights On" երգով հանրապետական ընտրական փուլում գրավել է տասնմեկերորդ տեղը[5], 2015-ին իր „Take Me Down” երգով հասել է հանրապետական ընտրական փուլի սուպերեզրափակիչ[6][7] և գրավել երկրորդ տեղը՝ հաղթանակը զիջելով «Ամինատա» երաժշտախմբի «Love Injected» երգին[8]:
2016-ին իր "I Can" երգով հասել է կիսաեզրափակիչ[9] և ի վերջո զբաղեցրել երրորդ տեղը[10]: Այդ նույն տարվա ապրիլին մասնակցել է ամերիկյան հանրաճանաչ երգչուհի Մրայա Քերրիի՝ Ռիգայում կազմակերպված համերգին՝ որպես օժանդակող արտիստ[11]:
2017-ին „Dynamite” երգով զբաղեցրել է վեցերորդ տեղը[12], 2018-ին՝ „This Time” երգով՝ հինգերորդ տեղը[13][14]: 2019 թվականին, կրկնեով 2015-ի հաջողությունը, լատվիական «Սուպերնովա» հեռուստասերիալի գլխավոր մեղեդի հանդիսացող «You Make Me So Crazy» երգով հասել է սուպերեզրափակիչ, որտեղ ամենավճռական մրցակցությունում զիջել է «Carousel» երաժշտախմբի «That Night» երգին և գրավել երկրորդ տեղը:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ticu (2009)
- Songs from NYC (2010)
- How It Feels (2013)
- MR (2015)
- I CAN (2018)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Fire" (2013)
- "We Dance for Reason" (2014)
- "Lights On" (2014)
- "Forever" (2014)
- "Take Me Down" (2014)
- "Taty" (2015)
- "Красива Сильно" (feat. Arthur Dennys) (2015)
- "Take Me Away" (2015)
- "I Can" (2016)
- "Love Me Harder" (2016)
- "Laika Upe" (2016)
- "Ты Влюблена" (2016)
- "Saucu Tevi Vēl" (2016)
- "Река любви" (2016)
- "Dynamite" (2017)
- "Девушка с Глянца" (2017)
- "Ko sirds mana jūt" (2017)
- "Южные ветра" (feat. Arthur Dennys) (2017)
- "Не зови" (2017)
- "Kā būs, tā būs" (2017)
- "This Time" (2017)
- "Ziemassvētkos" (2017)
- "Куда ночь заведёт" (2018)
- "Не відпускай" (with Мята) (2018)
- "Nevaru Tā" (2018)
- "Свадхистхана" (2018)
- "Last Dance" (with Aminata) (2018)
- "По венам алкоголь" / "You Make Me So Crazy" (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.facebook.com/MarkusRivaOfficial/posts/10153477554849086
- ↑ https://itunes.apple.com/us/album/how-it-feels/785319215
- ↑ «Latvijas 'X Faktoru' vadīs Markus Riva» (լատվիերեն)։ DELFI։ 8 May 2017։ Վերցված է 25 February 2018
- ↑ «Markus Riva <<Supernova 2018>> dalībnieks» (լատվիերեն)։ LSM։ 6 December 2017։ Վերցված է 25 February 2018
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2014.html
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2015QF.html
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2015SF.html
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2015.html
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2016QF.html
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2016SF.html
- ↑ http://www.vipi.lv/kaleidoskops/latvija/idn60712/meraijas-kerijas-koncertu-riga-ar-dj-setu-iesildis-markus-riva/
- ↑ http://natfinals.50webs.com/10s_20s/Latvia2017QF.html
- ↑ https://supernova.lsm.lv/lv/aktualitate/141/zinami-visi-konkursa-supernova-2018-daliibnieki/
- ↑ http://natfinals.50webs.com/Latvia2018SF.html