Մարկոս Սեննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Սեննա
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա[1]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1976(1976-07-17)[2][3][4] (47 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մարկոս Անտոնիո Սեննա դա Սիլվա (պորտ.՝ Marcos Antônio Senna da Silva), նաև հայտնի է պարզապես  Սեննա (հուլիսի 17, 1976(1976-07-17)[2][3][4], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի և իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է իսպանական «Վիլյառեալ» թիմում[5], 11 մրցաշրջաններում անցկացնելով 363 պաշտոնական հանդիպում, որոնցից 10 մրցաշրջան թիմն անցկացրել Է Լա Լիգայում և խփել 33 գոլ։ Իր կարիերան նա ավարտել է «Նյու Յորք Կոսմոս» թիմում, որի հետ երկու անգամ հաղթել է Սոկկեր Բոուլը։

Ծնունդով Բրազիլիայից Սեննան հանդես է եկել Իսպանիայի հավաքականում, որի կազմում հանդես է եկել չորս տարի՝ խաղալով 2006 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը նա հաղթել Է Իսպանիայի հավաքականի կազմում (մեկնարկային կազմում է եղել բոլոր խաղերում, բացառությամբ խմբային փուլի վերջին հանդիպման)[6]։ Նա դարձավ առաջին բրազիլացին, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը[7]։

Սեննան հայտնի էր հեռահար փոխանցում կատարելու, դարպասին հեռահար հարվածներ հասցնելու ունակությամբ, ինչպես նաև 11 մետրանոցների վարպետ էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից մինչև 2013 թվականը խաղացել է «Վիլյառեալում» հենակետային կիսապաշտպանի դիրքում, հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։ Սեննան հայտնի է որպես լավ փոխանցող, տիրապետում է պատշաճ հեռահար հարվածի։ 2012 թվականին «Վիլյառեալի»՝ Սեգունդա մեկնելուց հետո, Մարկոսի՝ դժվարին պահին ակումբում մնալու ցանկության համար նրա պատվին անվանեցին «Էլ Մադրիգալ» մարզադաշտի տրիբունաներից մեկը[8]։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականի նոյեմբերին՝ հաղթելով «Նյու Յորք Կոսմոսի» կազմում Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի (NASL) փլեյ-օֆի եզրափակիչում[9]։

2016 թվականի փետրվարին սկսել է աշխատել  «Վիլյառեալում»՝ ինստիտուցիոնալ հարաբերությունների դեպարտամենտում[10]։

Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Մարկոս Ասունսաոյի զարմիկը (1998-2000)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Իսպանիա Վիլյառեալ

  • Ինտերտոտոյի գավաթի հաղթող 2003
  • Ինտերտոտոյի գավաթի հաղթող 2004

Իսպանիա Իսպանիա Իսպանիայի Հավաքական

  • Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն 2008
  • Ընդգրկված է ՖԻՖԱ-ի վարկածով 2008 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում։
  • Իսպանիայի տարվա ֆուտբոլիստ․ 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.emol.com/noticias/deportes/2008/04/10/299875/marcos-senna-pellegrini-es-el-mejor-tecnico-que-he-tenido-en-mi-carrera.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Cosmos sign Villarreal legend Marcos Senna
  6. «Los 11 jugadores nacidos fuera de España con más partidos» (իսպաներեն). Diario AS. 2016 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Маркос Сенна - первый бразилец - чемпион Европы». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  8. Столбовский, Константин (2017 թ․ սեպտեմբերի 4). «Кто хочет стать легионером? Измена Родине, против которой нет возражений». AiF (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
  9. Graham, Bryan Armen (2015 թ․ նոյեմբերի 16). «New York Cosmos bid farewell to Raúl with NASL title victory». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
  10. «Маркос Сенна будет работать в «Вильярреале»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Սեննա» հոդվածին։