Մարի Օկվակոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Օկվակոլ
Ծնվել է1951
ԾննդավայրԻգանգա, Արևելյան շրջան, Ուգանդա
ՔաղաքացիությունFlag of Uganda.svg Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
Մասնագիտությունդասախոս, կենդանաբան և vice-chancellor
ԱշխատավայրBusitema University?

Մարի Ջոսի Նախանդա Օկվակոլ (անգլ.՝ Mary Jossy Nakhanda Okwakol, 1951, Իգանգա, Արևելյան շրջան, Ուգանդա), ուգանդացի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկական աշխատակից, կենդանաբան և համայնքի ղեկավար: Նա Ուգանդայի ինը պետական համալսարաններից մեկի՝ Բասիտեմայի համալսարանի փոխտնօրեն (2006 թ., հոկտեմբեր)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Օկվակոլը ծնվել է 1951 թվականին Արևելյան Ուգանդայի Իգանգա շրջանի Նամունյումյա գյուղում: Սովորել է տեղի տարրական դպրոցում, այնուհետև հաճախել է աղջիկների համար նախատեսված ավագ դպրոց (Mount Saint Mary's College Namagunga)[2]:

1974 թվականին Մակերերեի համալսարանից ստացել է կենդանաբանության բակալավրի կոչում, 1976 թվականին նույն համալսարանից՝ գիտության մագիստրոսի կոչում, Կենդանաբանության բնագավառում փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացել է 1992 թվականին[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Մակերերի համալսարանն ավարտելուց հետո Մարի Օկվակոլը նույն համալսարանի Գիտության ֆակուլտետում աշխատել է որպես ասիստենտ և անմիջապես սկսել ուսումը մագիստրատուրայում, որն ավարտել է 1976 թվականին և նշանակվել դասախոս: 1988 թվականին դարձել է ավագ դասախոս: Միացյալ Թագավորությունում ընդունվել է Օքսֆորդի համալսարան դոկտորական ծրագրի համար, սակայն Ուգանդայում ընտանեկան պարտականությունների կատարման պատճառով չի կարողացել շարունակել ուսումը: Տեղափոխվել է Մակերերեի համալսարան, որն ավարտել է 1992 թվականին: 2004 թվականին Գուլուի համալսարանի կազմավորման ժամանակ նշանակվել է փոխտնօրեն` պաշտոնավարելով մինչև 2006 թվական, երբ նշանակվել է Բասիտեմայի համալսարանի փոխտնօրեն[3]:

Այլ պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Օկվակոլը 1992 թվականին հիմնադրված և 32 աֆրիկյան երկրներում գործող Աֆրիկյան կանանց մանկավարժների ֆորումի (FAWE) անդամ է, որի նպատակն է գենդերային դաստիարակչական կրթության միջոցով բարձրացնել կանանց և աղջիկների դերը: Կազմակերպության անդամների թվում են իրավապաշտպաններ, գենդերային մասնագետներ, հետազոտողներ, կրթական քաղաքականություն մշակողներ, բուհերի փոխնախագահներ և կրթության նախարարներ: Կազմակերպության գլխամասը գտնվում է Նայրոբիում, տարածաշրջանային գրասենյակներ ունի Դակարում[4]: Պրոֆեսոր Օկվակոլի աշխատանքները տպագրվել են պրոֆեսիոնալ ամսագրերում, իր մասնագիտական ոլորտում գրել է գիտական գրքերի նյութեր: 2014 թվականի մայիսին նշանակվել է «Ուգանդայի ազգային քննությունների խորհրդի» (UNEB) նախագահ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Etengu Nathan (6 October 2006)։ «Uganda: Okwakol To Head Eastern Varsity»։ Kampala: New Vision via AllAfrica.com։ Վերցված է 22 August 2014 
  2. 2,0 2,1 Talemwa Moses (4 April 2010)։ «Female professors tell their long story: Professor Mary Nakhanda Okwakol, Vice Chancellor, Busitema University»։ The Observer (Uganda)]։ Kampala։ Վերցված է 10 November 2016 
  3. Womakuyu Frederick (30 March 2010)։ «A Feat Born Out of Diligence: MUK Honours Female Professors»։ New Vision։ Kampala։ Վերցված է 22 August 2014 
  4. FAWE .։ «FAWE: Who We Are»։ Forum for African Women Educationalists (FAWE)։ Վերցված է 21 August 2014 
  5. Ahimbisibwe Patience (5 May 2014)։ «Busitema's Okwakol Replaces Mandy As UNEB Chairperson»։ Daily Monitor։ Kampala։ Վերցված է 22 August 2014