Մարի Լուիզա Մարկադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Լուիզա Մարկադե
Ծնվել էդեկտեմբերի 3, 1758(1758-12-03)[1]
Շվեդիա
Երկիր Շվեդիա
Մահացել է1804[1][2]
Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
ԱմուսինԺան-Ռեմի Մարկադե
 Marie Louise Marcadet Վիքիպահեստում

Մարի Լուիզա Մարկադե (ֆր.՝ Marie-Louise Marcadet, դեկտեմբերի 3, 1758(1758-12-03)[1], Շվեդիա - 1804[1][2], Ֆրանսիա), ֆրանսիական ծագմամբ շվեդական օպերային երգիչ և թատրոնի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Լուիզան ծնվել է Շվեդիայում, 1758 թվականին։ Նրա ծնողներն էին Մարի Բապտիստը և Ժակ Անսելմ Բապտիստը, ովքեր նրան սովորեցրել են դերասանական վարպետություն։ Նրանք Շվեդիայից տեղափոխվեցին 1771 թվականին, բայց նորից վերադարձան 1776 թվականին և Մարի Լուիզան սկսեց ելույթ ունենալ շվեդական բեմում։ 1780 թվականին նա ամուսնացավ Շվեդիայի թագավորական բալետի ֆրանսիացի պարող Ժան-Ռեմի Մարկադեի հետ և վերցրեց նրա ազգանունը։

Որպես օպերային երգչուհի՝ Մարի Լուիզան 1778-1795 թվականներին ելույթ է ունեցել թագավորական օպերայի բեմում, որպես դրամատիկական դերասանուհի՝ 1781-1792 թվականներին Ֆրանսիայի Գուստավ III-ի թատրոնում և թագավորական դրամատիկական թատրոնում 1788-1795 թվականներին։ Նա առաջին անգամ ելույթ է ունեցել 1777 թվականին Բոլլհուսեթում՝ Անդրե Գրետիի Les deux ava-օպերային բուֆոնում, իսկ հետո` Lucile օպերայում։ Երբ Ֆրանսիական թատրոնը վերստեղծվեց 1781 թվականին Մոնվելի ղեկավարությամբ, նա մասնակցեց դրան մինչև 1792 թվականը` դրա լուծարումը։

Մարի Լուիզան մեծ ազդեցություն է ունեցել թատրոնում։ Լինելով ամուսնացած կին, այդ ժամանակվա սովորության համաձայն, նա համարվում էր գործունակ և նրան վստահում էին կազմակերպել իր բեմադրությունները։ Նրա ձեռներեցությունը դժգոհություն էր առաջացնում, քանի որ նա բոլորի հետ վերաբերվում էր որպես ռեժիսոր և նույնիսկ աճուրդի էր հանում հանդիսատեսի օթյակները, այնպես որ նույնիսկ ազդեցիկ Արտաքին գործերի նախարար Ուլրիկ Շեֆերը ստիպված էր բավարարվել ոչ ամենաթանկ օթյակով։ 1788 թվականին առաջին շվեդալեզու Ristell theater-ը սնանկացավ և վերափոխվեց թագավորական դրամատիկական թատրոնի։ Մարի Լուիզան պատկանում էր նոր թատրոնի դերասանների առաջին սերնդին, որոնք ստեղծեցին դերասանական խորհուրդ և իրենց ձեռքը վերցրեցին ղեկավարությունը։ Խորհրդակցություններն ընթանում էին բուռն ձևով, բայց Մարի Լուիզային գնահատում էին հիմնավորված դատողությունների համար, թե ինչ ներկայացումներ պետք է բեմադրվեն թատրոնում։ Դատելով աշխատավարձի չափից՝ թատրոնում բարձր պաշտոններ էին զբաղեցնում Մարի Լուիզա Մարկադը և Ֆրեդրիկա Լյոֆը։ Հանդես գալով որպես բեմական դերասանուհի և օպերային երգչուհի՝ Մարի Լուիզան համարվում էր Շվեդիայի ամենահայտնի դերասանուհիներից մեկը իր քսան տարվա կարիերայի ընթացքում, Մոնվելի, Անն Մարի Միլան Դեգիյոնի հետ միասին, ովքեր հսկայական ներդրում ունեցան շվեդական թատրոնի զարգացման գործում։ Նա այնքան էլ գեղեցիկ չէր, նրա ձայնը որպես երգիչ առանձնահատուկ չէր, իսկ ֆրանսիական առոգանությունը ուժեղ էր և նրան նկարագրում էին որպես շատ նիհար կին` մեծ կզակով, բայց գնահատում էին որպես պրոֆեսիոնալ դերասան։ Ասում էին, որ նրա հոգին ստեղծվել է թատրոնի համար։

1795 թվականին Մարի Լուիզը գժտվեց Դրամատիկական թատրոնի ղեկավարության հետ և տեղափոխվեց Stenborgs Teater: Այստեղ նրա վերջին ներկայացումը կայացավ 1795 թվականի նոյեմբերի 14-ին, որից հետո նա լքեց Շվեդիան և մեկնեց Փարիզ, որտեղ էլ անցկացրեց իր կյանքի մնացած մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oscar Levertin: Teater och drama under Gustaf III, Albert Bonniers förlag, Stockholm, Fjärde Upplagan (1920)
  • Klas Åke Heed, Ny svensk teaterhistoria. Teater före 1800, Gidlunds förlag (2007)
  • Carin Österberg: Svenska kvinnor: Föregångare, nyskapare, 1990
  • Johan Flodmark: Stenborgska skådebanorna: bidrag till Stockholms teaterhistoria, Norstedt, Stockholm, 1893
  • Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Förra delen, 1772—1842
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Լուիզա Մարկադե» հոդվածին։