Մարի Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարի Զաքարյան
Ծնվել էմարտի 14, 1943(1943-03-14) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան
Գործունեության ոլորտՀայոց լեզու և գրականություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1965)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1998)

Մարի Գրիգորի Զաքարյան (մարտի 14, 1943(1943-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2004)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Զաքարյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1966 թվականին ՀՍՀ խմբագրությունում եղել է գիտաշխատող։ 1975 թվականից աշխատում է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2005 թվականից՝ հայոց լեզվի ամբիոնի վարիչ[2], միաժամանակ, 2000 թվականից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս։ 1985-1987 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ ինֆորմացիայի սեկտորի գիտաշխատող[3]։

Մենագրությունների, բուհական դասագրքերի, ձեռնարկների, քրեստոմատիաների հեղինակ է[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղաքացի բանաստեղծը» (1985 թ.)
  • «Ավ. Իսահակյանի «Հիշատակարանը» (1999 թ.)
  • «Հայ գրերի պատմության հարցի շուրջ» (2002 թ.)
  • Հայոց լեզվի դասընթաց։ [Դասագիրք տնտեսագիտական բուհերի ուսանողների համար], Երևան։ Ա. հ., 2012 թ.:
  • Հայոց լեզու. Հնչյունաբանություն, բառագիտություն։ (Տնտեսագիտական բուհերի ուսանողների համար) Երևան։ Ա. հ., 2004 թ.:
  • Հայոց լեզու. հնչյունաբանություն, բառագիտություն։ Երևան։ Տնտեսագետ, 2008 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ծննդյան ամսաթիվը ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հնաձնաժողովի կայքի տվյալների». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  2. «Աշխատակազմ | ASUE.am». www.asue.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «ՀՊՏՀ Էլեկտրոնային գրադարան».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Զաքարյան» հոդվածին։