Մարինե Շահսուվարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինե Շահսուվարյան
Ծնվել էհունիսի 15, 1966(1966-06-15) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունակնաբույժ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2004) և պրոֆեսոր (2012)

Մարինե Լևոնի Շահսուվարյան (հունիսի 15, 1966(1966-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինե Շահսուվարյանը ծնվել է 1966 թվականին Երևանում։ 1983-1989 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1989-1991 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կլինիկական օրդինատուրան «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ[1][2]։

1991-1995 թվականներին եղել է 8-րդ հիվանդանոցի ակնաբուժական բաժնի բժիշկ-ակնաբույժ, 1995-2007 թվականներին` ՀՀ Առողջապահության նախարարության Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, 2005-2007 թվականներին ԵՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոնում որպես դոցենտ, 2007 թվականից` Ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր[3]։

Աշխատանքները վերաբերում են առաջնային գլաուկոմայի, մակուլոդիստրոֆիայի, ցանցենու անոթային հիվանդությոնների ախտորոշմանն ու բուժմանը, երկրորդային հետթրոմբային նորանոթային (նեովասկուլյար) գլաուկոմայի կանխորոշմանը, ցանցենու երակների խցանման ռիսկի գործոնների հայտնաբերմանը, վաղ ախտորոշմանը, դեղորայքային բուժմանն ու կանխարգելմանը[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատենախոսությունների պաշտպանման մասնագիտացված խորհրդի գիտքարտուղար, 2008-2011 թվականներին
  • Ատենախոսությունների պաշտպանման մասնագիտացված խորհրդի անդամ (2012)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԱՆ ակադեմիոկս Ս. Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դիպլոմ (Երիտասարդ բժիշկներ 3-րդ միջազգային կոնգրեսում լավագույն զեկուցման համար), 2003
  • Հայկական ակնաբուժական նախագծի 25-րդ տարեդարձի մեդալ, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]