Մարինե Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց (1982) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2000) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, ասմունքող, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ և լրագրող |
Ամուսին(ներ) | Արմեն Միրաքյան |
Անդամություն | Հայաստանի թատերական գործիչների միություն |
Մարինե Համլետի Մխիթարյան (հունվարի 9, 1967, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինե Մխիթարյանը ծնվել է Կիրովականում։ Հաճախում էր դպրոցականների պիոներ-պալատի թատերական, ասմունքի, նկարչական, հմուտ ձեռքերի խմբակները և երաժշտական դպրոց՝ քանոնի դասարան։ Հետագայում դրանք իրենց անջնջելի հետքը թողեցին արվեստագետի կերպարի ձևավորմանը։
Առաջին բեմելը չհաշված դպրոցական տարիները, 1982 թ. կայացավ Կիրովականի համամիութենական և հանրապետական փառատոնների դափնեկիր երկաթուղայինների կուլտուրայի տան ժող. թատրոնի բեմում, Ժորա Հարությունյանի «Հիվանդ համար 199» կատակերգությունում բուժքրոջ դերակատարմամբ։ 1983-1985 թթ. սովորել է Հայկական թատերական ընկերության դրամատիկական ստուդիայում, 1995-2000 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական-ռեժիսորական բաժնում և գերազանց ավարտել։ 1984-2000 թթ. որպես դերասանուհի աշխատել է երեք թատրոններում ՝ Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, զուգահեռաբար դասավանդել և մինչ օրս դասավանդում է տարբեր բուհերում և ուսումնական հաստատություններում։ Նկարահանվել է հինգ տասնյակից ավել ֆիլմերում։ Ասմունքում է հայ դասականների գործերը։ Թղթակցում է մի շարք թերթերի, գրում սցենարներ։ Քաղաքացիական պարտքի զգացումն ու կամավորական աշխատանքով զբաղվելու ցանկությունը նրան բերեց կանաց հասարակական կազմակերպություն՝ ՀՕՄ (1992 թ.): Ազատ ժամերին ասեղնագործում է մանրանկարչությունից, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1984 թվականից ՀԹԳՄ -ն անդամ է, 2007 թվականից ժողովրդական վարպետ (?), 2012 թվականից՝ CIOFF-ի (ավանդական արվեստների և փառատոների միջազգային կազմակերպության) անդամ է։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977-1982 թթ. Կիրովականի Է. Կզարթումյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի Ժողովրդական գործիքների բաժին (քանոն)
- 1983-1985 թթ. Հայաստանի թատերական ընկերության դրամատիկական ստուդիա
- 1995-2000 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) դերասանական-ռեժիսորական բաժին
- 2008 թ. Գեղարվեստական դիզայնի դասընթաց
- 2012 թ. Կանաց լիդերության դպրոց, ստացել «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպիչ» որակավորումը
- 2012- 2016 թթ. մասնակցել է բազմաբնույթ մի շարք սեմինար - դասընթացների և ստացել վկայականներ
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական, քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Խաչիկ Մանուկի Մխիթարյանի թոռնուհին է։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վերածնունդ» նոյ. 30 1991 թ. - «Երկունք»
- «Եթեր» շաբաթաթերթ համար 12 / 410/ 21.03.02 թ. - «Նա սիրում է բեմը»
- «Լոռու Մարզ» թերթ թիվ 17 /9797/ 6 մարտի 2004 թ - «Նրա կոչումն ու էությունը բեմն է»
- «Վանաձորյան խճանկար» 19 նոյ. 2008 թ. - Նոր մարտաֆիլմ էկրաններին «Վրիժառու»
- «Առավոտ» 19.03.2009 թ. - «Ներկայացնում են կանայք»
- «Եթեր» թիվ 25 /791/ 18.06.09 - «Գլխարկները վեր՝ Ազնավուրն է երգում»
- «Եթեր» շաբաթաթերթ համար 14/931/ 05.04.2012 -«Բազմաշնորհ, բազմազբաղ Մարինե Մխիթարյանը»
- «Մաշտոց» հասարակական, կրթամշակութային, հայագիտական հանդես գիրք «37» - «Մարինե Մխիթարյան»
- «Շողակն Արարատյան» թիվ 9/288/, մայիս 2012 թ. - «Աստծունն է փառքը»