Մարինա Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Ոսկանյան
Ծնվել է1961
Թեհրան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)California State Lands Commission?, California State Polytechnic University, Pomona? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան

Մարինա Ոսկանյան (1961, Թեհրան, Իրան), ամերիկահայ, քիմիկոս-ճարտարագետ, նավթագետ: Կալիֆորնիայի պետական հողերի հանձնաժողովի (CSLC) պլանավորման և զարգացման ղեկավար[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Ոսկանյանը ծնվել է 1961 թվականին, Թեհրանում: 1974 թվականից բնակվում է Ամերիկայի միացյալ նահանգներում: Աշխատել է ԱՄՆ-ի «Յու Էս Էյ Էքքսան», «Կալիֆոռնիա Գաս Քամփընի», 1984 թվականից՝ Կալիֆոռնիայի «Ֆիլիփս Փեթրոլեում» նավթային ընկերություններում: Դասավանդում է տարբեր համալսարաններում՝ Կալիֆորնիայի պոլիտեխնիկական համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում[2]: Մշակել է նավթահետախուզական նոր եղանակներ, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում: Նրա մշակած նավթահետախուզման նոր մեթոդները լայնորեն կիրառվել են ԱՄՆ-ում բերելով միլիոնների շահույթ[3]:

1990 թվականին Հայաստանում կատարել է նավթահետախուզական աշխատանքներ[4]:

Մարինա Ոսկանյանը Կալիֆոռնիայի երկրաբանական հարցերի վերակացու է, Նավթագետների համաշխարհային ընկերակցության Կալիֆոռնիայի մասնաճյուղի նախագահ, Նավթագործության բնագավառում՝ նշանակումների և մրցանակների խորհրդի տնօրեն: Նրա մշակած նավթահետախուզման նոր մեթոդները լայնորեն կիրառվել են ԱՄՆ-ում՝ բերելով միլիոնների շահույթ:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Նավթագետների համաշխարհային ընկերակցության մի շարք մրցանակների, այդ թվում՝
  • Տարածաշրջանային ծառայության մրցանակ, 1991
  • Ականավոր անդամ և ակնառու ծառայության մրցանակ, 2000
  • Արևմտյան Հյուսիսամերիկյան տարածաշրջանի HSE մրցանակ, 2013
  • Երեք անգամ արժանացել է Նավթագետների համաշխարհային ընկերակցության մրցանակին
  • 2016 թվականին Դուբայում անցկացվող Նավթագետների համաշխարհային ընկերակցության ամենամյա հանդիպման ժամանակ արժանացել է Նավթագետների համաշխարհային ընկերակցության առողջապահության, անվտանգության, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության մրցանակին[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Challenges and Opportunities for Operating in Environmentally Sensitive Basins – Learning from the California Experience.” Marina Voskanian - Chief of Planning and Development, California State Lands Commission
  2. «Marina Voskanian, Chief of the Mineral Resources Management Division | CA State Lands Commission» (անգլերեն)։ Վերցված է 2019-03-23 
  3. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 274:
  4. Ա. Բախչինյան, Հայազգի գործիչներ
  5. Marina VoskanianDivision Chief, California State Lands Commission