Մարինա Ալես
Մարինա Ալես | |
---|---|
Ի ծնե անուն | Մարինե Վարդանյան-Համբարձումյան |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1958 (65 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երգահան, բարերար |
Մարինա Ալես (Մարինե Վարդանյան-Համբարձումյան[1]) (նոյեմբերի 24, 1958, Մոսկվա), երգահան, բարերար, Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի մրցանակակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինա Ալեսը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 24-ին, Մոսկվայում։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, դաշնամուրի բաժին։ 1979 թվականին, ուսումնարանն ավարտելուց հետո, նա աշխատանքի է անցել Երևանի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում` որպես մանկավարժ։ 1982 թվականին Մարինան ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժին, որն ավարտում է 1987 թվականին։
Այնուհետև Մարինա Ալեսը տեղափոխվում է Մոսկվա և կատարելագործվում Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում։
Աշխատանքային տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերադառնալով Երևան Մարինան աշխատանքի է անցնում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, միաժամանակ դասավանդելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում, ուր շարունակում է իր գործունեությունը մինչև 1998 թվականը։
Աշխատանքի բերումով 1993 թվականին մեկնում է ԱՄՆ։ 1998-2008 թվականներին աշխատել է Վաշինգտոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալես ստեղծագործական կեղծանունը վերցրել է իր երկու երեխաների՝ Ալեքսանդր և Սեդա անունների հապավումից[2]։ Մարինա Ալեսը շուրջ 300 երգերի հեղինակ է։ Նրա երգերի և հայերեն և ռուսերեն տեքստերի հեղինակն ինքն է։ Նա թողարկել է 5 սկավառակ՝ «Կհեռանամ ինձանից», «Իմ բարդիներ», «Մտորումներ», «Քո կողքին և առանց քեզ», «Ոտաբոբիկ` երկնքով»։ Նրա երգերը կատարում են Հայաստանի երգարվեստի լավագույն ներկայացուցիչները։ Մարինան հեղինակել է 12 սինգլ՝ «Քարե անձրև», «Պատրանքի թևով»[3], «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարինա Ալեսն արժանացել է Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին։ Նա 1989 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։ 2008 թվականից ապրում է Երևանում։
Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, որոնցից են՝ Վաշինգտոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության կողմից ստացած մրցանակները՝ հայկական արվեստում ունեցած ավանդի համար։ 2010 թվականին լույս է տեսել Մարինա Ալեսի «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Zarkfoundation - Մարինե Ալես». zarkfoundation.com.
- ↑ «Հիմա ինձ մոտ կուտակման շրջան է. ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ». ladynews.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Մարինե Ալես». bravo.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.