Jump to content

Մարիետա դե Վեյնտեմիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիետա դե Վեյնտեմիլյա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1855(1855-09-08)
ԾննդավայրԳուայակիլ, Էկվադոր
Մահացել էմարտի 11, 1907(1907-03-11) (51 տարեկան)
Մահվան վայրԿիտո, Էկվադոր
Քաղաքացիություն Էկվադոր
Մասնագիտությունգրող
 Marieta de Veintimilla Վիքիպահեստում

Մարիետա դե Վեինտեմիլիա Մարկոնի (իսպ.՝ Marieta de Veintimilla Marconi, սեպտեմբերի 8, 1855(1855-09-08), Գուայակիլ, Էկվադոր - մարտի 11, 1907(1907-03-11), Կիտո, Էկվադոր), Էկվադորցի գրող, ֆեմինիստ և քաղաքական գործիչ։ Կատարել է Էկվադորի առաջին տիկնոջ դերը իր չամուսնացած հորեղբոր՝ Իգնասիո դե Վեյնտեմիլյայի նախագահության ժամանակ` 1876-1883 թվականներին[1]։

Կատարելով երկրի առաջին տիկնոջ դերը՝ Մարիետա դե Վեյնտեմիլյան զգալիորեն փոխել է հագնվելու ձևն ու սոցիալական վերաբերմունքը հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ։ Նրա շնորհիվ Էկվադորի հասարակության վերին շերտերի կանայք դեն են նետել այն ժամանակ կրած սև հագուստը և ընդունել են վառ գույներով հագնվելու եվրոպական նորաձևությունը[2]։ Վեյնտեմիլյան նպաստել է նաև կանանց տեղաշարժի ազատությանը։ Նախկինում նրանք փողոցներով չեն քայլել առանց տղամարդ խնամակալների ուղեկցության։ Վեյնտեմիլյան, որպես առաջին տիկին, շրջել է քաղաքում միայնակ կամ ընկերուհու ուղեկցությամբ՝ դրանով իսկ դառնալով ընդունելի վարքի օրինակ բոլոր մյուս կանանց համար։ 1882 թվականին նրա հորեղբայրը բացակայել է մայրաքաղաք Կիտոյից՝ գտնվելով երկրի մեկ այլ հատվածում։ Այդ ժամանակ սկսվել է քաղաքացիական պատերազմը և նրա բացակայության ընթացքում Մարիետան վերահսկողության տակ է առել մայրաքաղաքը, կառավարությունը և նրա զինված ուժերը՝ ստանձնելով Կիտոյի պաշտպանության հրամանատարությունը, երբ 1883 թվականին այն ենթարկվել է ապստամբների հարձակմանը[3]։ Նա ստացել է Հեներալիտա մականունը։ Վայնտեմիլյան դարձել է Էկվադորի պատմության մեջ առաջին կինը, ով տիրապետել է նման մակարդակի իշխանության։ Պարտությունից հետո նա բերման է ենթարկվել և բանտարկվել։ 1884 թվականին նա ազատ է արձակվել և աքսորվել[1]։

1898 թվականին Էկվադոր վերադառնալուց հետո Վեյնտեմիլյան դարձել է Էկվադորում նոր ձևավորվող կանանց շարժման առաջատար դեմքը և որպես գրող հանդես է եկել ֆեմինիստական ելույթներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «PÉREZ TERÁN, Diego. «La intocada Marieta de Veintimilla». Ecuatimes». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  2. «PÉREZ PIMENTEL, Rodolfo. «Marieta de Veintimilla Marconi». Diccionario biográfico del Ecuador». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. Enciclopedia del Ecuador. Grupo Editorial Océano, 1999. Madrid, España. Marieta de Veintimilla, pp. 771.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիետա դե Վեյնտեմիլյա» հոդվածին։