Մարիել Ջաֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիել Ջաֆե
Ծնվել է1989 թվականի հունիսի 23-ին
ԾննդավայրՎալենցիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 3404718

Ժակլին Մարիել Ջաֆե[1] (անգլ.՝ Jaclyn Marielle Jaffe,հունիսի 23, 1989(1989-06-23)[2], Վալենսիա, Սանտա Կլարիտա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1][3], ամերիկյան դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիելը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Վալենցիա քաղաքում։ Դերասանական կարիերան սկսել է 2009 թվականին՝ նկարահանվելով «Կլինիկա» սերիալի 8-րդ եթերաշրջանի 17-րդ սերիայում։ Դերասանուհին նկարահանվել է «Քեզ ատելու 10 պատճառ» սերիալի 1-ին եթերաշրջանի 19-րդ սերիայում, Ջուստինի դերում։ Մարիելի ամենաեկամտաբեր ֆիլմը դարձավ «Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» ֆիլմը։ Դերասանուհին նկարահանվել է 2 սարսափ ֆիլմերում՝ «Հեռավոր հափշատակություն» և «Ճիչ 4»։ 2011 թվականին նկարահանվել է Թեյլոր Լոթների հետ «Հրաշքի դաշտ 2․ Լոկաուտ» կարճամետրաժ ֆիլմում։ Նկարահանվել է «Ծնողներից թաքուն» սերիալի 5 եթերաշրջաններում։ 2014 թվականին նկարահանվել է «C.S.I. Հանցանքի վայր» սերալում, 2015 թվականին «Իմ տղա» սերիալի 2 եթերաշրջանի 13-րդ սերիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Թվական Անվանում Դեր
2010 Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը Աֆրոդիտայի աղջիկը
Հեռավոր հափշտակություն Նիկկի
2011 Ճիչ 4 Օլիվիա Մորիս
Հրաշքի դաշտ 2․ Լոկաուտ ֆերմերի կին
2017 Ի՞նչ սիրո մասին Թաններ Թարլտսոն
Сериалы
Թվական Անվանում Դեր
2009 Կլինիկա սեքսուալ բուժքույր
2010 Քեզ ատելու 10 պատճառ Ջուստին
2012-2013 Ծնողներից թաքուն Կլիմենտիկա
2014 C.S.I. Հանցանքի վայր Ջեսի Ֆոքս
2015 Իմ տղա Քեյտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]