Jump to content

Մարիա Վիրապյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վիրապյան
Ծնվել է1900
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1978
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական

Մարիա Վիրապյան Ամբրեմիոսի (1900, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1978), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, կուսակցական աշխատող, մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1917)։

Ծնվել է Շուշիում, բանվորի ընտանիքում։ Սովորել է տեղի կանանց պրոգիմնազիայում, 1929-1932 թթ.-ին՝ Յա․ Ս․ Սվերդլովի անվան համալսարանում։ Շուշիի երիտասարդական կազմակերպության ստեղծման (1917) մասնակիցներից է։ 1917-1920 թթ.-ին ընդհատակյա հեղափոխական աշխատանքներ է կատարել Անդրկովկասի մի շարք քաղաքներում, որի համար բազմիցս ձերբակալվել է։ 1919 թ.-ին Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ Բաքվի կոմիտեն Վիրապյանին գործուղել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ուր ընտրվել է բոլշևիկների Ալեքսանդրապոլի կոմիտեի անդամ, մասնակցել Մայիսյան ապստամբության (1920) նախապատրաստմանն ու կազմակերպմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 471