Մարիա Սաֆարյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Սաֆարյանց
Ծնվել էդեկտեմբերի 13, 1955(1955-12-13) (68 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Մարիա Սարգսի Սաֆարյանց (դեկտեմբերի 13, 1955(1955-12-13), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2006)։ Կոնստանտին Օրբելյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Սաֆարյանցը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 13-ին Լենինգրադում։ 1980 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի նվագախմբային բաժինը։ 1978-87 թվականներին հանդես է եկել Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Եղել է «Լենինգրադի մենակատարներ», «Սանկտպետերբուրգյան եռյակ» (1990) անսամբլների հիմնադիրներից։

1990-1995 թվականներին որպես մենակատար և կոնցերտմայստեր համագործակցել է «International d’Italia» նվագախմբի հետ։ Համերգային մեծ ծրագրով շրջագայել է բազմաթիվ երկրներում. երկացանկում ընդգրկված են եղել Լ. վան Բեթհովենի, Վ. Ա. Մոցարտի, Գ. Ֆ. Հենդելի, Պ. Ի. Չայկովսկու, Ա. Կ. Գլազունովի ստեղծագործություններից։

1990-2004 թվականներին եղել է «Ցարսկոյե Սելոյի աշուն» փառատոնի տնօրեն, 1997 թվականից՝ «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի հիմնադրամի նախագահ[1][2]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 – «Ցարսկոյե Սելոյի» ազգային մրցույթի դափնեկիր,
  • 2003 – «Պետրոպոլ» ազգային մրցույթի դափնեկիր,
  • 2013 – «Օլիմպիա» ազգային մրցույթի դափնեկիր,
  • 2013 – «Կայսերական մեդալ»,
  • 2013, 2014 – «Եկատերինա Մեծի» շքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։