Մարիա Ուիտներ
Մարիա Ուիտներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9, 1937 (85 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Ֆիդես |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մարիա Ուիտներ (հունգ.՝ Wittner Mária, հունիսի 9, 1937, Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1])[2], հունգարացի հեղափոխական, քաղաքական գործիչ։ Մասնակցել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությանը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիտները ծնվել է 1937 թվականին Բուդապեշտում։ Հորը չի ճանաչել, մայրը նրան հանձնել է ստնտուի։ Երկու տարեկան հասակում նրան ուղարկել են «Carmelite» մենաստան։ 1948 թվականին հանդիպել է մորը, ով, կարճ ժամանակ անց, նրան թողել է պետական հոգածության ներքո։ Ընդհատելով միջնակարգ դպրոցի դասերը՝ Մարիան «Szolnok»-ում աշխատել է որպես մեքենագրուհի և սղագրող Kiskunhegyes շրջանի խորհրդում։ 1955 թվականին ծնվել է Մարիայի որդին, և կես տարի հետո նա տեղափոխվել է Բուդապեշտ[2]։
1956 թվականի հեղափոխություն և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականի հոկտեմբերի 23-ին Ուիտները մասնակցել է հանրահավաքի և միացել Բուդապեշտի ռադիոյի շենքը պաշարած հեղափոխականներին, որտեղ ծանոթացել է Կատալին Հավրիլայի հետ, և նրանք միասին օգնել են վիրավորներին։ Ավելի ուշ դարձել է «Vajdahunyad» փողոցային դիմադրության խմբի անդամ և իր գործընկերոջ հետ 1956 թվականի հոկտեմբերի 30-ին գրավել X թաղամասի ոստիկանական կենտրոնը՝ զենք գտնելու համար։ Նոյեմբերի 4-ին Üllői út (Դեպի Իլյո) ներխուժման ժամանակ վիրավորվել է[2]։
Բուժվել է Պետեֆի Շանդոր պետական հիվանդանոցում։ Փորձել է փախչել երկրից, բայց ձերբակալվել է։ Հարցաքննությունից հետո ազատ է արձակվել և փորձել է փախչել երկրից ևս մեկ անգամ, մի քանի շաբաթ անցկացրել Ավստրիայում։ Այնուհետև վերադարձել է Հունգարիա և աշխատել որպես անվարժ բանվոր։ 1957 թվականի հուլիսի 16-ին ձերբակալվել է, մահապատժի է դատապարտվել 1958 թվականի հուլիսի 23-ին։ 1959 թվականի փետրվարի 24-ին երկրորդ վերաքննիչ դատարանը պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկման։ 1970 թվականի մարտի 25-ին ազատ է արձակվել[2]։
Ուիտներն աշխատել է որպես դերձակ, հետագայում՝ հավաքարար։ 1980 թվականից ստացել է հաշմանդամության թոշակ։ Մինչև Հունգարիայում քաղաքական համակարգի փոփոխության ավարտ ակտիվորեն ներգրավված է եղել 1956 թվականի հեղափոխության վետերանական կազմակերպությունների տարբեր աշխատանքներում։
Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին արժանացել է Հունգարիայի Հանրապետության Մեծ խաչ Պատվո շքանշանի[2]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 և 2010 թվականների Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ֆիդես» Հունգարիայի քաղաքացիական միության ցուցակից ընտրվել է պատգամավոր։ 2006 թվականի մայիսի 30-ից մինչև 2010 թվականի մայիսի 13-ը եղել է Զբաղվածության և աշխատանքի խորհրդարանական կոմիտեի անդամ։ 2010 թվականի մայիսի 14-ին նշանակվել է Մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական և կրոնական հարցերի կոմիտեի անդամ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 PIM identifier
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Biography»։ Országgyűlés (National Assembly of Hungary)
- ↑ «Register»։ Országgyűlés (National Assembly of Hungary)
|