Մարիա Մամոշուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մամոշուկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝բելառուս․՝ Марыя Русланаўна Мамашук
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Բելառուս
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 31, 1992(1992-08-31) (31 տարեկան)
Ծննդավայր՝Ziabraŭka, Homieĺ District, Գոմելի մարզ, Բելառուս
Մարզիչ(ներ)՝Պյոտր Բաբեյ

Մարիա Ռուսլանովնա Մամոշուկ (բելառուս․՝ Марыя Русланаўна Мамашук, օգոստոսի 31, 1992(1992-08-31), Ziabraŭka, Homieĺ District, Գոմելի մարզ, Բելառուս), բելառուս մարզիկ, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և Եվրոպայի մեդալակիր։ Բելառուսի Հանրապետության սպորտի միջազգային կարգի վարպետ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 31-ին, Գոմելի մարզային շրջանի Զյաբրովկա գյուղում[1]։

Մարզիկ Մարիա Մամոշուկի առաջին մարզիչը եղել է Պյոտր Բաբեյը։ Շրջելով Գոմելի շրջանի Զյաբրովկա և Կիլիմովա գյուղերի դպրոցներում՝ մարզիչը ուսանողներ է հավաքագրել վագոնաշինական գործարանի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի բաժնի համար։ Սկզբում Մարիա Մամոշուկի մորը դուր չի գալիս աղջկա՝ այդ սպորտով զբաղվելը, բայց նրա մարզիչ Պյոտր Բաբեյը համոզում է նրան՝ ասելով, որ Մարիա Մամոշուկը պետք է շարունակի պարապմունքները` հետագա զարգացման համար։ Այսպիսով, մարզիկը սկսել է մասնակցել առաջին մրցումներին, իսկ հետո դարձել է Գոմելի ուսումնարանի սան՝ համալրելով օլիպիական պահեստային ուժերը[2]։ Ավարտել է Ֆ. Սկորինի անվան Գոմելի պետական համալսարանը[1]։

Վաղ շրջանում նա վերապատրաստում է անցել Գոմելի մարզադպրոցում։ 2009 թվականին Զրենիայում մինչև 63 կգ քաշային կարգում դարձել է կադետների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

2012 թվականին Զագրեբում կայացած Եվրոպական խաղերի պատանեկան առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։

2013 թվականին Կազանում կայացած ամառային համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել։ Նույն թվականին աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունում պարտվել է առաջին փուլում։

2014 թվականի աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 7-րդ տեղը։ Նույն թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և «Ցիոլկովսկի» միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր։

2015 թվականի աշխարհի առաջնությունում նա զբաղեցրել է 10-րդ տեղը։ 2015 թվականի Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել մինչև 63 կգ քաշային կարգում։ Նույն թվականին նա դարձել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Նաև բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայի Գրան պրիում և ոսկե մեդալ Poland Open առաջնությունում։

Ռիգայում կայացած 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Մարիան նվաճել է ոսկե մեդալ մինչև 69 կգ քաշային կարգում։

Ապրում և աշխատում է Գոմելում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Мамошук Мария Руслановна» (ռուսերեն). Знаменитые люди Гомельщины. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Боевая девушка из Зябровки Արխիվացված 2017-11-09 Wayback Machine // Министерство спорта и туризма Республики Беларусь.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մամոշուկ» հոդվածին։