Մարիա Մամբո Կաֆե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մամբո Կաֆե
 
Կուսակցություն՝ Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում
Կրթություն՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և գործարար
Ծննդյան օր փետրվարի 6, 1945(1945-02-06)
Ծննդավայր Կաբինդա, Անգոլա
Վախճանի օր դեկտեմբերի 1, 2013(2013-12-01)[1] (68 տարեկան)
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Flag of Angola.svg Անգոլա

Մարիա Մամբո Կաֆե (պորտ.՝ Maria Mambo Café, փետրվարի 6, 1945(1945-02-06), Կաբինդա, Անգոլա - դեկտեմբերի 1, 2013(2013-12-01)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), անգոլացի քաղաքական գործիչ, սոցիալական հարցերի նախարար (1982-1986), Կաբինդայի նահանգապետ (1990)։ Եղել է Անգոլայի ազգային ազատագրական շարժման անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մամբո Կաֆեն ծնվել է Անգոլայի հյուսիսում գտնվող Կաբինդա նահանգում։ 1968 թվականին ստացել է տնտեսագիտական կրթություն Խորհրդային միությունում[2]։ Եղել է Անգոլայի ազատագրական շարժման պայքարի մասնակից։ Աշխատել է Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Կինշասաում, 1974 թվականին վերադարձել է Անգոլա, 1975 թվականի հունվարի 15-ին մասնակցել Ալվոր պայմանագրի ստորագրմանը, որով Անգոլան ձեռք է բերել անկախություն Պորտուգալիայից[3]։

1977-1978 թվականներին Կաֆեն եղել է Ներքին առևտրի նախարարության փոխնախարար, 1982-1986 թվականներին՝ Սոցիալական հարցերի նախարար, 1986-1988 թվականներին՝ փոխվարչապետ, միաժամանակ՝ էկոնոմիկայի և սոցիալական ոլորտների պետական նախարար։ 1990 թվականին նշանակվել է նավթային պաշարներով հարուստ Կաբինդա նահանգի նահանգապետ, սակայն նույն թվականին հեռացել է այդ պաշտոնից[4]։

Մահացել է Լիսաբոնում 68 տարեկան հասակում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ruling MPLA party Politburo regrets death of nationalist Mambo Café
  2. 2,0 2,1 2,2 «Angola: Ruling MPLA Party Politburo Regrets Death of Nationalist Mambo Café» (անգլերեն)։ AllAfrica.com։ դեկտեմբերի 2, 2013։ Վերցված է 2014-02-01 
  3. 3,0 3,1 «Ruling MPLA party Politburo regrets death of nationalist Mambo Café» (անգլերեն)։ Angola Press News։ դեկտեմբերի 2, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 2014-02-01 
  4. Ben M. Cahoon.։ «Angola» (անգլերեն)։ www.worldstatesmen.org։ Վերցված է 2014-02-01