Մարիա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Հարությունյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1995(1995-09-17)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՏարտու, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունAudentes Sports Gymnasium, Վայոմինգի համալսարան և Grand Canyon համալսարան
Մասնագիտությունլողորդ

Մարիա Հարությունյան (էստ․՝ Maria Harutjunjan, սեպտեմբերի 17, 1995(1995-09-17)[1], Տարտու, Էստոնիա), էստոնահայ լողորդուհի, Էստոնիայի 22-ակի չեմպիոն[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Հարությունյանը ծնվել է Տարտուում։ 2014 թվականին ավարտել է Տալլինի Audentes Sports Gymnasium-ը, իսկ 2019 թվականին՝ ԱՄՆՎայոմինգի համալսարանը՝ որպես բակալավր և 2021 թվականին Grand Canyon համալսարանը՝ որպես մագիստրոս[2]։

Համալսարանն ավարտելուց հետո ապրում և աշխատում է ԱՄՆ-ում[2]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողորդի կարիերան սկսել է 2002 թվականին՝ Տարտուի լողի ակումբում մարզվելով Միխայիլ Կրուպնինի ղեկավարությամբ։ Մարիան Էստոնիայի բազմակի չեմպիոն է լողի տարբեր մրցաձևերում[2]։

2009-2014 թվականներին մարզվել է «Աուդենտես» մարզական ակումբում, իսկ 2014-2018 թվականներին՝ համալսարանում՝ Թոմ Ջոնսոնի ղեկավարությամբ։ 2015 թվականից «Գարանտ» մարզական ակումբի անդամ է[2]։

2012 թվականին Եվրոպայի առաջնությունում բրաս լողաոճի 50 մ մրցատարածությունում զբաղեցրել է 29-րդ տեղը և 47-րդը՝ 100 մ մրցատարածությունում։ Հետագա տարիներին նա ևս մասնակցել է աշխարհամասի առաջնություններին, սակայն նշանակալի հաջողություններ չի արձանագրել[2]։

Մարիան Էստոնիայի ամառային առաջնություններում (2010-2012, 2016, 2018) 14 անգամ դարձել է երկրի չեմպիոն բրասում և փոխանցումալողում և 8 անգամ՝ կարճ լողավազանում անցկացված առաջնություններում (2011-2012, 2018) բրաս լողաոճում, համակցված և փոխանցումալողում։ 2016 թվականին նա բարելավել է Էստոնիայի ռեկորդը փոխանցումալողում[2][3]։

2010-2018 թվականներին եղել է Էստոնիայի լողի ազգային հավաքականի անդամ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.esbl.ee/biograafia/Maria_Harutjunjan
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Maria_Harutjunjan». www.esbl.ee. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Maria Harutjunjan püstitas USA-s uue Eesti rekordi». Sport (էստոներեն). 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]