Մարիա Հաուկաս Սթորենգ
Մարիա Հաուկաս Սթորենգ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1992 մարտի 8 Ֆինսնես, Թրոմս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1991-ից սկսած |
Լեյբլ | Bonnier Amigo Music Group AB? և Cosmos Music Group? |
Ամուսին | Hans Marius Hoff Mittet? |
Կայք | mariahaukaasstoreng.com |
![]() |
Մարիա Հաուկաս Սթորենգ (նորվ.՝ Maria Haukaas Mittet, օգոստոսի 3, 1979[1], Ֆինսնես, Թրոմս), նորվեգացի երգչուհի։ 2008 թվականին Hold On Be Strong երգով ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
2004 թվականին Մարիան մասնակցել է նորվեգական Idol մրցույթին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիան ծնվել է Ֆիննսնես քաղաքում, 1979 թվականի օգոստոսի 3-ին։ Նրա ծնվելուց մի քանի ամիս անց, նրա ընտանիքը տեղափոխվել է Սենյա[2]։ Երգչուհին առաջին անգամ ելույթ է ունեցել տասնմեկ տարեկան հասակում, Օսլոյում 1991 թվականին, «Bryggeteateret» բեմում։ Այնուհետև Մարիան ստացել է «Էննի» մյուզիքլի գլխավոր դերերից մեկը։ Հետագայում երիտասարդ կատարողը բազմիցս հանդես է եկել տարբեր մյուզիքլներում, ելույթ ունենալով ողջ Նորվեգիայում։
24 տարեկան հասակում մասնակցել է նորվեգական երաժշտական «Idol 2004» մրցույթին, բայց եզրափակչում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Մրցույթի ավարտից հետո մասնակիցների հետ մասնակցել է «Idol Tour 2004», հայտնվել է լավագույնների առաջին տասնյակում։
Երգչուհու առաջին ալբոմը թողարկվել է 2005 թվականին, և նորվեգական չարթերու զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Breathing» սինգլը Նորվեգիայում դարձել է «ոսկե»։ Դրանից հետո երգչուհին սկսում է շրջագայություն, իր ալբոմի շնորհիվ[3]։
Երկրորդ ալբոմը՝ «Hold On Be Strong», թողարկվել է 2008 թվականի ապրիլի 28-ին։ Ալբոմի վերնագիրը գրել է Մերոյ Քրեյգը, այն հաղթել է «Melodi Grand Prix 2008»-ում։ Նաև կոմպոզիցիան առաջինն է դարձել «Norwegian iTunes Store»-ում, ըստ բեռնուների թվի։
Եվրատեսիլում երգչուհին հավաքել է բավարար միավորներ, որպեսզի մասնակցի եզրափակիչ փուլին։ Եզրափակչում (մայիսի 24) նրա ելույթը հաջող է անցել, բայց զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Հետագայում երգչուհին դարձել է առաջատար «Melodi Grand Prix 2009»-ում, իսկ արդեն 2010 թվականին կրկին մասնակցել է Եվրատեսիլի ընտրական փուլին, բայց եզրափակել է չորրորդը[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2011-07-14 at the Wayback Machine.
- Մարիա Հաուկաս Սթորենգ Ֆեյսբուքում
- Պաշտոնաան ֆան կայք Archived 2008-05-18 at the Wayback Machine.
- Մարիա Հաուկաս Սթորենգ Թվիթթերում
- Maria Haukaas Storeng feat. Måns Zelmerlöw «Precious To Me» ՅուԹյուբում