Մարիա Թերեզա Կաստիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Թերեզա Կաստիլյո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1908(1908-10-15)
ԾննդավայրCúa, Municipio Urdaneta, Արագուա, Վենեսուելա
Մահացել էհունիսի 22, 2012(2012-06-22)[1] (103 տարեկան)
Մահվան վայրԿարակաս, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
ԿրթությունՎենեսուելայի կենտրոնական համալսարան
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան և քաղաքական գործիչ
ԱմուսինMiguel Otero Silva?
Զբաղեցրած պաշտոններՎենեսուելայի Պատգամավորների պալատի անդամ
ԵրեխաներMiguel Henrique Otero?

Մարիա Թերեզա Կաստիլյո (իսպ.՝ María Teresa Castillo, հոկտեմբերի 15, 1908(1908-10-15), Cúa, Municipio Urdaneta, Արագուա, Վենեսուելա - հունիսի 22, 2012(2012-06-22)[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի լրագրող, քաղաքական գործիչ, ակտիվիստ, մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ, մշակութային ձեռնարկատեր։ Մշակութային առաջատար Կարակաս գիտական ակումբի (Caracas Athenaeum) հիմնադիր[2]։ 1958-2012 թվականներին եղել է Կարակաս գիտական ակումբի նախագահը[2]։ Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ Մարիա Թերեզա Կաստիլյոն կարևոր դեր է խաղացել Amnesty International-ի Վենեսուելայի մասնաճյուղի ձևավորման գործում 1978 թվականին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Թերեզա Կաստիլյոն ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 15-ին Վենեսուելայի Միրանդա նահանգի Կուա քաղաքի «Բագրե» ասիենդայում[2]։ Ավարտել է Վենեսուելայի կենտրոնական համալսարանի սոցիալական հեռահաղորդակցման դպրոցը[2]։

1934 թվականին գաղթել է Նյու Յորք, գործարանում աշխատել է որպես դերձակ, սակայն այդ երկրում մնալու նրա ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ սինդիկացվել է որպես հեղափոխական[3]։ 1935 թվականի փետրվարին վերադարձել է հայրենիք։

1989 թվականին ընտրվել է որպես Վենեսուելայի պատգամավորների պալատի (ազգային օրենսդիր ստորին պալատ) անդամ[2]։ Պատգամավորության տարիներին եղել է Պալատի մշակութային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը[2]։ Պաշտոնավարման ընթացքում եղել է նաև տարածաշրջանային զարգացման կոմիտեի անդամ[2]։

Մահացել է Կարակասում 2012 թվականի հունիսի 22-ին 103 տարեկան հասակում[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Կաստիլյոն ամուսնացել է լրագրող Միգել Օտերո Սիլվայի հետ[2]։ Ունեցել են երկու երեխա՝ Միգել Էնրիկե Օտերոն (Կարակասի «El Nacional» ամսագրի խմբագիր) և Մարիանան[2][4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառագոնայի կատալոնյան Սալոու քաղաք/մունիցիպալիտետի փողոցներից մեկը կոչվում է Մարիա Թերեզա Կաստիլյոյի անունով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuenca de Herrera, Gloria (1998). La enseñanza de la comunicación y el periodismo en Venezuela. CDCH UCV.
  • Salcedo-Bastardo, José Luis (1982). Historia fundamental de Venezuela. Universidad Central de Venezuela.
  • Molina, Yohanna; Delgado Flores, Carlos (2008). Trincheras de papel: el periodismo venezolano del siglo XX. Universidad Católica.
  • Ramón Vaello, Yolanda (1985). La mujer en la vida nacional y en la prensa.
  • Sosa, Abascal (1995). Rómulo Betancourt y el Partido del Pueblo, 1937-1941. Universidad Católica.
  • Arráiz Lucca, Rafael; Uslar Pietri, Arturo (2003). Venezuela en terapia intensiva. Alfa.
  • Pacheco, Carlos; Barrera Linares, Luis; González Stephan, Beatriz (2006). Nación y literatura: itinerarios de la palabra escrita en la cultura venezolana. Equinoccio.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 María Teresa Castillo muere – 103 años dedicados al progreso de Venezuela (իսպ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Roche Rodríguez, Michelle (2012 թ․ հունիսի 22). «María Teresa Castillo: 103 años dedicados al progreso de Venezuela». El Nacional (Caracas). Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  3. María Teresa Castillo, luchadora democrática (2011 թ․ հուլիսի 28). «El ABC de María Teresa Castillo – Luchadora democrática y promotora cultural» [The ABC of Maria Teresa Castillo - democratic and cultural promoter Luchadora]. abcdelasemana.com (Spanish). abcdelasemana.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Durand, Irelis (2012 թ․ հունիսի 22). «Manifestaciones de pesar por el fallecimiento de María Teresa Castillo». El Nacional (Caracas). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]