Մարիա Դիմիտրիադի
Մարիա Դիմիտրիադի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1950[1] |
Ծննդավայր | Տավրոս[1] |
Մահացել է | հունվարի 7, 2009 (58 տարեկան) |
Մահվան վայր | Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Ամուսին | Andreas Mikroutsikos? |
Երեխաներ | Stergios Mikroutsikos? |
Մարիա Դիմիտրիադի (հուն․՝ Μαρία Δημητριάδη, ապրիլի 11, 1950[1], Տավրոս[1] - հունվարի 7, 2009, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան), հույն երգչուհի։ Եղել է Միկիս Թեոդորակիսի և Թանոս Միկրուցիկոսի երգերի ամենահայտնի կատարողներից մեկը[2][3]։ Դիմիտրիադին հիմնականում կատարում էր Հունաստանի քաղաքական ձախ ուղղվածության երգեր Հունաստանում Խունտայի ու Մետապոլիտեֆսիի ժամանակաշրջանում, ինչպես նաև փորձել է ավելի քնարական տոնայնության այլ ոճեր և ժանրեր[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Դիմիտրիադին ծնվել է 1950 թվականին Աթենքի Տավրոս արվարձանում, որտեղ հետագայում նա դարձել է մունիցիպալ խորհրդի անդամ[5]։ Նրա ավագ քույրը եղել է հույն հայտնի երգչուհի Աֆրոդիտե Մանոուն[2][3]։
Մարիա Դիմիտրիադիի կարիերան կապված է հույն մեծագույն կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ստավրոս Քսարհակոսը, որի հետ նա ձայնագրել է իր դեբյուտային սինգլը` Ένα πρωινό, Միկիս Թեոդորակիսը, Թանոս Միկրոուցիկոսը, Կոստաս Գրիգորեասը, Մադրա Մանդիսենսիոն և ավելի ուշ՝ Յաննիս Մարկոպուլոսը և Մանոս Հաձիդակիսը[2][3][5]։ 1970-ական թվականների սկզբին՝ Հունաստանում ռազմական բռնապետության ժամանակ, Մարիա Դիմիտրիադին եղել է Եվրոպայում և չորս տարի շրջագայել Թեոդորակիսի հետ՝ շարունակելով աշխատել նրա հետ մինչև 1990-ականների սկիզբը[3][5]։ 1974 թվականին Դիմիտրիադին վերադարձել է Հունաստան և հետագա տարիներին սկսել աշխատել գրեթե բացառապես Միկրոուցիկոսի հետ[3]։ Այդ տարիներին նա դարձել է Հունաստանի հեղափոխական կոմունիստական շարժման անդամ (EKKE) և ընտրվել խորհրդատու` ծառայելու Տավրոսի քաղաքային խորհրդում[3][5]։
1980 թվականին Մարիա Դիմիտրիադին պայմանագիր է ստորագրել CBS Records-ի հետ և սկսել իր սոլո կարիերան[3]։ 1991 թվականից մինչև 1993 թվականը Դիմիտիրադին ապրել և աշխատել է Հարավսլավիայում[3]։
Մարիա Դիմիտրիադին ամուսնացել է հունական հեռուստատեսության հաղորդավար Անդրեաս Միկրոոււցիկոսի հետ։ Զույգն ունեցել է մեկ որդի` Սթերիոսը։ Հետագա տարիներին Մարիան հեռացել է ակտիվ երաժշտական գործունեությունից և դարձել Հունաստանի կոմունիստական կուսակցության համակիրը[2][3]։
Մարիա Դիմիտրիադին մահացել է 2009 թվականի հունվարի 6-ին՝ 58 տարեկան հասակում, Աթենքի «Evangelismos General Hospital»-ում թոքերի հազվադեպ հանդիպող հիվանդությունից[2][3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Μαρία Δημητριάδη
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ελευθεροτυπία - Ονειρο που φεύγει η ζωή [Reuters - Dream leaving life] (Greek). ENet. 2009 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Πέθανε σήμερα η Μαρία Δημητριάδη [Maria Dimitriadi Died Today] (Greek). indy.gr. 2009 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Τελευταία Ενημέρωση (2009 թ․ հունվարի 7). Σίγησε η Μαρία Δημητριάδη [Muting Maria Dimitriadi] (Greek). ΣΚΑΪ. Արխիվացված է օրիգինալից (PHP) 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 Δημητριάδη Μαρία [Maria Dimitriadi] (Greek). Musipedia. Արխիվացված է օրիգինալից (PHP) 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|