Մարիա Ակիմովայի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ակիմովայի դիմանկար
Портрет Марии Акимовой
տեսակգեղանկար
նկարիչՎալենտին Սերով
տարի1908
բարձրություն77 սանտիմետր
լայնություն62 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյութկտավ/յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Մարիա Ակիմովայի դիմանկարը, ռուս նկարիչ Վալենտին Սերովի 1908 թվականին ստեղծած նկարը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ակիմովան (Ակիմյանց) եղել է Ռուսական կայսրության մայրաքաղաքի բոհեմի ներկայացուցիչներից և աննկատ չի մնացել Վալենտին Սերովի տեսադաշտից։ Նա եղել է մոսկվայաբնակ հայ անվանի մեծահարուստ բարերար Անանովներ Հովհաննես Անանով-Հովնանյանի թոռն, ով հայտնի էր իր բարեգործություններով, հատկապես կրթության ոլորտում։ Մոսկվայում կառուցած փողոցներից մեկը կրում է նրա անունը՝ Անանևսկի նրբանցք (Ананевский переулок)։

1908 թվականին վրձնած ու 1909 թվականի սկզբին Ռուսաստանի նկարիչների միությունում ցուցադրված «Մարիա Ակիմովայի դիմանկարը» համարվում է Վալենտին Սերովի գլուխգործոցներից մեկը։ Դիմանկարը տարբեր ցուցահանդեսներում ներկայացվելուց հետո հայտնվել է Մարիայի և մոր՝ Վարվառայի մոտ։ Նրանք մերժել են տարբեր պատկերասրահների, այդ թվում՝ Տրետյակովյան պատկերասրահում դիմանկարին հաստատուն տեղ տալու առաջարկը։ Հաջորդը առաջարկ-խնդրանքը եղել է Հայաստանի կառավարությունից՝ Վալենտին Սերովի աշխատանքը 8000 ռուբլով գնելու վերաբերյալ։ Առաջարկ-խնդրանքը գայթակղիչ է եղել արդեն նյութական դժվարություններ կրող մոր և դստեր համար, բայց նրանք բարձրարժեք այս դիմանկարը նվիրել են իրենց նախնիների երկրին, նրա գլխավոր ցուցասրահին։

Ինձ հետ զրույցում Ի.Է. Գրաբարը հիշում էր, որ այդ կտավը նկարելու ժամանակաընթացքում (այսինքն` 1908 թ.-ին) Սերովի հետ միասին մի քանի անգամ այցելել են Ակիմովային հրաշալի երեկոներ են անցկացրել նրա մոտ:20-ականների վերջին մենք դիմեցինք Մարիա Նիկոլաևնային` առաջարկելով դիմանկարը վաճառել Հայաստանի թանգարանին։ Ծանր ժամանակներ էին, այդ ժամանակ Ակիմովան ապրում էր մոր հետ, միջոցների կարիք ուներ և կարող էր համաձայնել թանգարանի առաջարկին։ Սակայն վաճառել դիմանկարը` հրաժարվում է. նա այն նվիրում է թանգարանին։ Դա մեծարժեք նվերներից մեկն է, որ ստացել է Հայաստանի պատկերասրահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]