Մարիամ Պետրոսյան (նկարչուհի)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիամ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Մարիամ Պետրոսյան | |
---|---|
Ի ծնե | Մարիամ (Մանիկ) Ենոքի Պետրոսյան |
Ծնվել է | մայիսի 1, 1912 |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1993 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Մարիամ (Մանիկ) Ենոքի Պետրոսյան (մայիսի 1, 1912, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1993, Երևան, Հայաստան), հայ նկարչուհի։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942-1945 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1939-1942 թվականներին եղել է Բաքվի հայկական թատրոնի բեմանկարիչ։ 1950-1970 թվականներին զգեստների էսքիզներ է ստեղծել Հայաստանի պետական երգչախմբի, երգի-պարի և այլ անսամբլների համար, բեմադրություններ ձևավորել Դաղստանի դարգինյան, Երևանի ռուսական թատրոններում, ԵԳԹԻ-ում[1]։
Հեղինակ է գրքերի պատկերազարդումների, դիմանկարների`
- «Գեղամիկը», 1973 թվական
- «Թոռնիկներս», 1973 թվական
- «Հայաստան», 1970-1974 թվականներ, նկարաշար
Կոմպոզիցիաների՝
- «Կոմիտաս», 1965 թվական
- «Հովհաննես Թումանյան», 1967 թվական
- «Եղիցի լույս», 1968 թվական
- «Կարս», 1978 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով, ով է հանրագիտարան, հատոր առաջին, 2005.
Կատեգորիաներ:
- Մայիսի 1 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Կարս քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1993 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ