Մարիամ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Մկրտչյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվ2004[1] կամ փետրվարի 27, 2004(2004-02-27) (20 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Կոչումկանանց վարպետության թեկնածու[2], կանանց ՖԻԴԵ-ի վարպետ[3] և կանանց միջազգային վարպետ[4]
Ներկայիս վարկանիշ2354
ՖԻԴԵ համար13310828
365chessMariam_Mkrtchyan
Chesstempo համար357705
ICCF համար357705
mkrtchyanmariam.com

Մարիամ Արմենի Մկրտչյան (2004[1] կամ փետրվարի 27, 2004(2004-02-27), Երևան, Հայաստան), հայ շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց չեմպիոն (2022), շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (2022)[5], Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվական, մրցաշար Անգլիայում

Մարիամ Մկրտչյանը ծնվել է 2004 թվականի փետրվարի 27֊ին, Երևանում։ Շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, առաջին մարզիչը եղել է շախմատի ուսուցիչը՝ Սևակ Բաղդասարյանը։ Նրա գլխավորությամբ Մարիամը 2014 թվականին դարձել է մինչև 10 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։ Մարիամի մարզիչներն են եղել նաև Արարատ Սանթրյանը, Արտաշես Մինասյանը, Վահե Բաղդասարյանը, Զավեն Անդրիասյանը[7]։

2022 թվականի հունվարին Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնության չեմպիոն և ընդգրկվել Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում[8]։

2022 թվականի սեպտեմբերին Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի ունեցած շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում հայազգի շախմատիստուհին ժամանակից շուտ դարձել է շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն[9][10]։ Այդ առաջնությունում նա ցույց է տվել բացարձակ արդյունք՝ 11 խաղափուլում տանելով 11 հաղթանակ և անհատական վարկանիշն ավելացնելով 58,4 կետով[11]։

2022 թվականի նոյեմբերին Անթալիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանը հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FIDE FIDE Standard Ratings as of 31 July 2021 — 2021.
  2. FIDE FIDE Standard Ratings as of 29 February 2020 — 2020.
  3. FIDE FIDE Standard Ratings as of 31 March 2020 — 2020.
  4. FIDE Ratings and Statistics
  5. «Մ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ միանձնյա առաջատարն է | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. Շախմատի օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Խորվաթիային
  7. Զավեն Անդրիասյան. «Համաշխարհային օլիմպիադայում մրցանակակիր դառնալն իրատեսական է»
  8. Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող
  9. Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ դարձավ շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն
  10. «Chess-Results Server Chess-results.com - World Youth Chess Championships 2022 - Girls 18». chess-results.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. World Youth Chess Championships 2022 - Girls 18. Mkrtchyan Mariam.
  12. Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]