Մարիամ Աստվածածնի տաճար (Յոհանեսբուրգ)
Մարիամ Աստվածածնի տաճար անգլ.՝ St Mary's Cathedral | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն |
Տեղագրություն | Յոհաննեսբուրգ |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Թեմ | Anglican Diocese of Johannesburg? |
Հիմնական ամսաթվերը | սեպտեմբերի 29, 1929 |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Հերբերտ Բեյքեր |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական արվեստ |
Հիմնադրված | սեպտեմբերի 29, 1929 |
stmaryscathedral.joburg(անգլ.) |
Մարիամ Աստվածածնի տաճար (Յոհանեսբուրգ) (անգլ.՝ St Mary's Cathedral), անգլիկան եկեղեցու Յոհաննեսբուրգի թեմի առաջնորդանիստ տաճարը ՀԱՀ-ում։ Տաճարը գտնվում է Յոհանեսբուրգում, ճարտարապետության հուշարձան է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի կառուցման գաղափարն առաջ է քաշվել Յոհանեսբուրգի անգլիկան եպիսկոպոս Ջոն Դարրագի կողմից։ Շենքի նախագծի վրա աշխատել են այնպիսի ճարտարապետներ, ինչպիսիք են Սըր Հերբերտ Բեյքերը և Ֆրենկ Ֆլեմինգը։ 1921 թվականին կառուցվել է մատուռ, իսկ 1926 թվականի մայիսի 13-ին սկսվել է տաճարի հիմնական մասի շինարարությունը։ Տաճարի կառուցումն ավարտվել է, և այն օծվել է Սուրբ Միքայելի ւ բոլոր հրեշտակների տոնին՝ 1929 թվականի սեպտեմբերի 27-ին[1]։ 1950-ական թվականներին Կույս Մարիամի տաճարը Յոհանեսբուրգի կենտրոնում գտնվող այն քիչ թվով եկեղեցիներից մեկն էր, որտեղ չէին գործում ռասայական սեգրեգացիայի օրենքները[2]։ 1975 թվականին Դեսմոնդ Տուտուն դարձել է այդ տաճարի առաջին սևամորթ դեկանը[3]։ 1993 թվականի ապրիլին հարավաֆրիկյան քաղաքական գործիչ և ապարտհեյդ ռեժիմի դեմ պայքարող Օլիվեր Տամբոյի մարմինը գտնվում էր տաճարում Բենոնիում թաղվելուց առաջ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարը կառուցվել է ռոմանական ոճով, բաժանված է երեք մասի՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի կցաշենք, «Բոլոր հոգիների» մատուռ՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտում զոհված հարավաֆրիկացիների և Սուրբ Հոգու մատուռ։ Տաճարի ինտերիերում գերակշռում են սպիտակ գաջած սյուները և կամարները, փայլուն մանրահատակով պատված հատակը, վիտրաժները և պարզ փայտե նստարանները[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1. «City of Johannesburg - Great churches and temples of Joburg». www.joburg.org.za. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
:|author=
has numeric name (օգնություն) - ↑ Luli Callinicos The World that Made Mandela: A Heritage Trail. — STE Publishers, 2000-01-01. — 339 с. — ISBN 9781919855011
- ↑ Desmond Tutu. — Awareness Publishing, 2003-01-01. — 34 с. — ISBN 9781919910772
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Walshe, Peter (1983). Church versus state in South Africa : the case of the Christian Institute. London: Hurst. p. 77. ISBN 0905838815. Retrieved 16 September 2014.